Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտում գործող «Տավուշ տեքստիլին» դատի է տվել

Հուլիս 25,2016 22:33

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Գագիկ Հովհաննիսյանը դատի է տվել նույն գյուղում արտադրական գործունեության ծավալած «Տավուշ տեքստիլին» ՍՊԸ-ին: Նա քաղաքացիական հայց է ներկայացրել իր հարկադիր պարապուրդում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում աշխատավարձ հաշվարկելու եւ բռնագանձելու պահանջով: Սույն հայցով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը հիմնադրել է ռուսաստանաբնակ գործարար, ծնունդով սահմանամերձ Արծվաբերդ գյուղից Սուրեն Երիցյանը: Նա Չորաթանում բանվորական ձեռնոցների արտադրամաս է ստեղծել: 2015թ. հուլիսի 24-ին այդ արտադրամաս է այցելել Սերժ Սարգսյանը:

Սուրեն Երիցյանը նախկինում մեզ հետ զրույցում սխալ էր համարել, որ ձեռնոցների արտադրության համար հումք ներկրելիս ինքը դրա արժեքի 20 տոկոսը վճարում է, իր աշխատողների աշխատավարձի 20 տոկոսը որպես եկամտահարկ է վճարում: Շահութահարկի վճարման արտոնությունից օգտվող գործարարը դա սահմանագոտում ներդրումներ կատարած ընկերության համար պետության կողմից էական օգնություն չէր համարել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031