Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձերբակալված չեմ: Ես, պարզապես, անցա ընդհատակ». Սյուզան Սիմոնյան

Հուլիս 25,2016 23:07

«Սիրելի ժողովուրդ, ես լսեցի, որ իմ զինակիցները տեղեկություն ունեն, որ ես ձերբակալված եմ: Սակայն դա այդպես չէ:

Ես, պարզապես, անցա ընդհատակ անմիջապես այն պահից հետո, երբ տեղեկացա, որ ոստիկանությունը փնտրում է ինձ իմ երկրորդ բնակարանում, որտեղ ես գրանցված եմ: Մինչ ընդհատակ անցնելս, ես դիմեցի իրավապաշտպաններին, սակայն նաև արագ որոշում կայացրեցի, որ ավելի լավ է ապօրինի քաշքշուկների մեջ չընկնեմ, որպեսզի կարողանամ աշխատել

Իրավապաշտպաններն այդպիսի տպավորություն ստացան, քանի որ իրենց հետ կապվելուց հետո, ես լքեցի իմ բնակարանը: Ընկերներս նույնպես այդպիսի տպավորություն ստացան, քանի որ նրանց համար էլ անհասանելի դարձա:

Քանի որ ես հանդիսանում եմ Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատուն , ստիպված էի ընդհատակ անցնել, որպեսզի կարողանամ հնարավորինս շարունակել իմ աշխատանքը:  Շատ շուտով ես կրկին կանցնեմ տեղեկատվական դաշտը համակարգելու իմ պարտականությանը»:

ՀԽ մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031