Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը խմբերով մեկնում է Ռիո դե ժանեյրո

Հուլիս 26,2016 10:18

Նախորդ գիշեր Հայաստանի օլիմպիական պատվիրակության մարզիկների առաջին խումբը (նկար 1) Երեւան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով մեկնեց Բրազիլիա՝ այնտեղ անցկացնելու Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ին մեկնարկող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության վերջին փուլը: Իսկ ավելի վաղ մրցավայր մեկնել էին Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար եւ գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը եւ Ռիոյում Խաղերի ադմինիստրատիվ աշխատակիցներ Անժելա Միրզոյանն ու Գոհար Հովհաննիսյանը (նկար 2):

Մեկնեցին ծանրորդները, թեթեւ աթլետները եւ լողորդները: Ներկայացնում ենք նշված մարզաձեւերի մեր օպիմպիական հավաքականների կազմը:

Olimpiakan_Patvirakutyun

Ծանրամարտ,

տղամարդիկ:

Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիման Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան: Որպես պահեստային ծանրորդ Ռիո մեկնել է նաեւ Վանիկ Ավետիսյանը: ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը տեղեկացնում է, որ Առաքել Միրզոյանը թիմին միանալու է ավելի ուշ:

Կանայք:

Նազիկ Ավդալյան, Սոնա Պողոսյան:

Աթլետիկա:

Ամալյա Շարոյան, Դիանա Խուբեսերյան, Լեւոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գայանե Չիլոյան, Գոռ Ներկարարյան:

Լող:

Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան: Երկուսն էլ Հայաստանի լողի ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի միջնորդությանբ Խաղերին մասնակցում են սպիտակ քարտով:
Օրերս հայ օլիմպիականների եւ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը լինելու է լողորդ Վահան Մխիթարյանը: Ի դեպ, Վահանը Հայաստանի դրոշակակիր եղել է նաեւ Նանկինում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում:

Այս գիշեր նույն չվերթով մրցավայր մեկնեցին նաեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ու մեր հավաքական թիմերի բժիշկները:

Մյուս մարզաձեւերի Հայաստանի օլիմպիական հավաքականները մրցավայր մեկնելու են գլխավոր մարզիչների կազմած գրաֆիկներով:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

26.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031