Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը՝ գիշերը ՊՊԾ գնդում կատարվածի մասին (Տեսանյութ)

Հուլիս 26,2016 10:46

Ըստ ՀՀ ոստիկանության հայտարարության՝ «Հուլիսի 25-ի երեկոյան՝ ժանը 20:00-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածում, պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել և այրել ևս երկու ավտոմեքենա: Այդ ընթացում գնդի տարածքից  պարբերաբար արձակվել են կրակոցներ:

Ժամը 1-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել  ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան, ընդհուպ մոտեցել  շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և նրանում գտնվող զինված անձանցից անմիջապես բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա:

Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ: Իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ: Ի պատասխան հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել: Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել դեպի տարածք:

Իրավապահներն անմիջապես բուժօգնություն են կանչել և առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց,  ինչին զինված խմբի անդամները համաձայնել են: Երկու վիրավորը՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, գտնվում  են հիվանդանոցում, ստանում անհրաժեշտ բուժօգնություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031