Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փոխգնդապետի՝ «Սասնա ծռերին» սնունդ է փոխանցվել. Փոստանջյանը չի հավատում (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հուլիս 26,2016 11:10

Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին մոտեցավ ոստիկանության ներկայացուցիչ, որը չներկայացավ: Փոխգնդապետը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին փոխանցվել է սնունդ:

Զարուհի Փոստանջյանը հակադարձեց, ասելով, որ չի հավատում: Պատգամավորը փորձում է փոխգնդապետի ասածը ճշտել «Սասնա ծռերից»:

Մինչ այդ ցուցարարները ոստիկանական պատնեշի դիմաց հավաքած սնունդը տեղափոխեցին ստվերի տակ, որպեսզի չփչանա:

Zaruhi_Postanjyan Himnadir_Erebuni_4 snund_Erebuni_2 snund_Erebuni_3

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031