Լրահոս
Օրվա լրահոսը

6 միլիոն դրամի մաքսանենգ ոսկին կվերադարձվի

Հուլիս 26,2016 12:56

Աբովյան քաղաքի բնակչուհի Հասմիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել խոշոր չափերով ոսկյա զարդեր, եւ ի կատարումն հանցավոր մտադրության՝ նախնական համաձայնության գալով Երեւանի բնակիչ Թեմուր Սալոյանի հետ, վերջինիս կազմակերպմամբ, 2014թ. նոյեմբերի 27-ին իրականացրել է 482 գրամ ընդհանուր քաշով, 6 միլիոն 273 հազար 800 դրամ արժողությամբ ոսկյա զարդերի մաքսանենգ տեղափոխումը ՀՀ տարածք:

Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով,իսկ Թ. Սալոյանին՝ 38-215 հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս« դատական տեղեկատվական համակարգի՝ հուլիսի 7-ին կայացած դատական նիստում մեղադրվող Արամ Արամյանը դատարանին միջնորդել է Հ. Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 2015 հոդվածի 1-ին մասով եւ Թ. Սալոյանի նկատմամբ ՀՀ քր.օր.-ի 38-215 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով ապաքրեականացվել է, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քր. օր.-ի 215 հոդվածը, այդ փոփոխությունն ուժի մեջ է մտել հունիսի 25-ին: Դատարանը մեղադրողի միջնորդությունը բավարարել է:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է Հ. Հարությունյանի եւ Թ. Սալոյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել՝ նրանց կատարած արարքներում հանցավորությունը վերանալու պատճառով, արարքում հանցակազմի բացակայության հիմքով եւ քրեական գործով վարույթը կարճել: Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործով ապացույց ճանաչված ոսկյա զարդերը կվերադարձվեն Հ. Հարությունյանին եւ Թ. Սալոյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. «մաքսանենգ» says:

    Աշխարհն աշխարհով, Ոսկանն իրա…. (ամեն մեկը թող ինքը շարունակի)…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031