Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի ուղերձը հայ օլիմպիականներին. «Մնում է կատարեք նաեւ մեդալներ նվաճելու ձեր խոստումը»

Հուլիս 26,2016 14:22

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը սկսել է խումբ առ խումբ մեկնել Ռիո դե Ժանեյրո, որտեղ օգոստոսի 5-ին մեկնարկելու է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Հայաստանի օլիմպիական հավաքականներին:

Հարգելի  մարզիկներ, մարզիչներ: Դուք լավ եք գիտակցում Օլիմպիական խաղերում հաղթանակ տանելու կարևորությունը: Կասկածից վեր է, որ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք ամառային Օլիմպիական մարզահանդեսում հաջող մրցելույթներով բարձր կպահեք Հայաստանի սպորտի պատիվը: Մեր հանդիպումների ընթացքում դուք, որ ներկայացնում եք տարբեր  մարզաձևերի ֆեդերացիաներ, խոստացաք առավելագույն   քանակով օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Դուք կատարեցիք ձեր խոսքը: Մնում է՝ կատարեք նաև  մեդալներ նվաճելու  ձեր խոստումը և արժանապատիվ ելույթներ ունենաք «Ռիո – 2016 » -ի Օլիմպիական Խաղերում:

Մարզաշխարհի հարգարժան  ներկայացուցիչնե՛ր, դուք մշտապես ցուցադրել եք ձեր ունակությունները, հաղթանակներ եք տարել և  աշխարհի տարբեր անկյուններում  նպաստել  եք մեր հայրենիքի ճանաչմանն ու հեղինակության բարձրացմանը:

Հավատում ու վստահում եմ ձեզ, բարձր եմ գնահատում ձեր հմտություններն ու  կարողությունները, ձեր հայրենասիրական ոգին, քանզի անձամբ եմ ճանաչում յուրաքանչյուրիդ:

Վստահ եմ՝ հուսախաբ չեք անի  հեռավոր  Բրազիլիայում: Ուշադրությամբ   հետևելու եմ  ձեր բոլոր  ելույթներին:  Ցանկանում եմ հաջող մեկնարկ և հաղթական ավարտ հերթական ` 31-րդ Օլիմպիական խաղերում: Աստված պահապան՝ բոլորիդ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031