Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթել է Ադրբեջանի զենքի պահեստներից մեկը. Trend

Հուլիս 26,2016 19:03

Ադրբեջանի Շիրվան քաղաքի զենքի պահեստներից մեկում պայթյուն է եղել, որի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։

Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր չեն գրանցվել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքի առնչության հայտարարություն է տարածվել, որի մեջ, մասնավորապես նշվում է, որ պայթյունը առաջացել է կայծի հետևանքով, որից հետո էլ պահեստում հրդեհ է բռնկվել։

Տեղեկացնենք, որ Շիրվանում նմանատիպ դեպք էր գրանցվել նաև ընթացիկ տարվա հուլիսի 6-ին, երբ «Տելեմեխանիկա» ռազմաարդյունաբերական գործարանում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր գործարանի մեկ աշխատակից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031