Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 50 ավտոբուսով ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Խորենացի փողոցում

Հուլիս 26,2016 19:45

Քիչ առաջ մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր ներս մտան Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի տարածք տանող արգելափակված հատվածը: Ոստիկանները երկու տասնյակից ավելի ավտոբուսներով եւ գազելներով էին:

Ոստիկանների այս 20-ից ավելի ավտոբուսներով ներս մտնելուց 10 րոպե հետո կրկին 20-ից ավելի ավտոբուսներով ու գազելներով ոստիկանների մեկ այլ մեծ  խումբ եկավ ՊՊԾ գնդի գրավված տարածքին հարող հատվածը: Այսպիսով, մոտ 50 ավտոբուսներով լի ոստիկաններ են կենտրոնացել այդ հատվածում:

Խորենացի փողոցում հավաքված մարդիկ բացականչում էին՝ «Ամոթ, ամոթ»:

Հիշեցնենք, որ արդեն 10-րդ օրն է, ինչ «Սասնա Ծռեր» խումբը զինված հարձակմամբ գրավել է պարեկապահակային գնդի տարածքը, եւ ամեն օր երեկոյան մեծ քանակությամբ մարդիկ են հավաքվում գնդի հարակից հատվածում:

Նշենք, որ ամեն օր երեկոյան ժամերին ոստիկանությունն ուժեղացնում է հսկողությունն այս փողոցում, եւ ոստիկանների թիվն ավելացնում է: Սակայն, մինչ օրս դեռ այսքան շատ ոստիկաններ չէին եկել՝ մոտ 50 ավտոբուս:

Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել եւ հորդորել է հավաքի նախաձեռնողներին հավաքն այլ վայր տեղափոխել: Հակառակ դեպքում օրենքով սահմանված կարգով ոստիկանությունը կդադարեցնի հավաքը:

Ազգային անվտանգության ծառայությունը նույնպես շատ կոշտ հայտարարություն է տարածել, նշելով՝ այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն Aravot.am-ին  ասել էր, որ իրենք մտադրություն չունեն հավաքը այլ վայր տեղափոխել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031