Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» վիրավորված անդամներին մեղադրանք է առաջադրվել

Հուլիս 26,2016 19:54

Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի» միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով «Սասնա Ծռերի» վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, դատարանը  քիչ առաջ որոշում կայացրեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: NEWS.am-ի հետ զրույցում  նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ  ինքն  առավոտից ներգրավվել է որպես պաշտպան, սակայն, անհասկանալի պատճառներով Աշոտ Պետրոսյանին հանրային պաշտպան է տրամադրվել:

Գիշերը փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննես Հարությունյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:

«Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով։ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք չի տալիս»,-ասաց նա:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031