Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացիում պահանջում են Միհրան Պողոսյանի 800 մլն-ը, Թալիշ գյուղն ու ընտրություների իրական արդյունքները

Հուլիս 26,2016 22:46

Խորենացի փողոցում հանրահավաքի մասնակիցներից մեկը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին մի առաջարկ է արել. «Առաջարկում են դիմել ՌԴ դեսպանատանը, հայտնել Պուտինին, որ Սերժ Սարգսյանին արյունահեղության չդրդի, թույլ տալ Սերժ Սարգսյանին, որ ազատ արձակի Ժիրայր Սեֆիլյանին եւ նստել բանակցության՝ պահի լրջությունը ճիշտ գնահատելով եւ խոսափելով հետագա թշնամությունից եւ արյունահեղությունից: Մարդիկ մտածում են, որ Սերժ Սարգսյանը չի որոշողը, իր վերեւը որոշող ունի, գուցե այդ մարդուն դիմենք: Մարդը ինքուրույն չի կարողանում որոշում կայացնել»:

Անդրիաս Ղուկասյանն էլ իր ելույթում դիմեց բոլոր նրանց, ովքեր հորդորում են, որ «Սասնա ծռեր» խումբը զենքը վայր դնի ու հանձնվի. «Նրանք հիմնավորում են իրենց դիրքորոշումը, ասում են՝ սա ճիշտ ճանապարհ չի: Եթե սա ճանապարհ չի, իհարկե, սա ծայրահեղ անհրաժեշտության գործողություններ են, ապա բոլոր նրանք, ովքեր ասում են, որ կա այլ ճանապարհ, թող մեզ հետ վերադարձնեն դեկտեմբերի 6–ի կեղծված հանրաքվեն, թող հետ վերադարձնեն Միհրան Պողոսյանի Պանամայում կուտակված 800 մլն-ը, թող հետ վերադարձնեն 2013-ի  կեղծված նախագահական ընտրությունների արդյունքները: Եվ ամենակարեւորը՝ թող հետ վերադարձնեն Թալիշ գյուղին՝ իր հայրենիքում ապրելու հնարավորությունը, կարո՞ղ են անել: Այդ ամենը եղել է բոլորիս աչքի առաջ»:

Դավիթ Սանասարյանն էլ իր խոսքում հակադաձեց ոստիկանության հայտարարությանը, թե «Սասնա ծռերի» տղաները թմրամոլներ են, նա կառավարական հասցեներ նշեց՝ ասելով, թե որտեղ են իրականում թմրամոլները:

Նա դիմեց սփյուռքին՝ կոչ անելով մասնակցել ու աջակցել՝ ասելով, որ այս իշխանությունների ծրագրեր  չֆինանսավորեն ու չսնեն նրանց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031