Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հարությունյանն ու Աշոտ Պետրոսյանը դեռ դատապարտյալների հիվանդանոցում են․ նրանց վիճակը բավարար է

Հուլիս 27,2016 12:50

Հունիսի 25֊ի գիշերը պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հրազենային վիրավորում ստացած «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանի եւ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը բավարար է։

Այս մասին Aravot.am-ին ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոր Ղլեչյանը։

Հրազենային վիրավորում ստացած «Սասնա Ծռերի» անդամներին երեկ «Էրեբունի» բուժկենտրոն էին տեղափոխել, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո Աշոտ Պետրոսյանին եւ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոց ։

Մեր այն հարցին՝ Հարությունյանին եւ Պետրոսյանին երբ են կալանքի կրման վայր՝ բանտախուց տեղափոխելու, ինչին ի պատասխան մասին, Ղլեչյանն ասաց․«Դա որոշելու են բժիշկները՝ երբ նրանց առողջական վիճակը թույլ տա, այն ժամանակ էլ կտեղափոխվեն»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031