Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը

Հուլիս 27,2016 14:31

Ապօրինի զենք,զինամթերք պահելու հոդվածով ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը

Այս գիշեր՝ հուլիսի 27-ին, ժամը 2-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը ընտանիքով վերադառնում էր տուն Խորենացի փողոցից։ Նրա ճանապարհը փակում են երկու սև մեքենաներ, որոնցից դուրս են գալիս մոտ 8-10 քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, հարձակվում են Արմենի վրա և բռնի ուժ կիրառելով առևանգում նրան՝ նստացնելով մեքենան և տանելով անհայտ ուղղությամբ։

Առավոտյան ժամը 6-ին Արմեն Միքայելյանը զանգահարել է կնոջը և տեղեկացրել,  որ գտնվում է  Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։ Այնուհետև նրան տեղափոխել են Էրեբունու ՁՊՎ։ Կինը հանդիպել է նրան առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Արմենը տեղեկացրել է, որ գիշերը առևանգելիս նրան ձեռնաշղթաներ են հագցրել և գրպանը զենք են գցել՝ հակառակ իր կամքին։

Արմեն Միքայելյանի կինը տեղեկացրեց, որ բացվել է քրեական գործ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել)։

Հիմնադիր խորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031