Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում ՀՀ դեսպանատան առջեւ կայացել է «Սասնա Ծռեր» խմբին զորակցող հանրահավաք

Հուլիս 27,2016 19:00

2016 թվականի հուլիս 26-ին Փարիզի Հայկական դեսպանատան առջեւ կայացավ «Սասնա Ծռեր» խմբին եւ հայ ժողովրդին զորակցող հանրահավաք, որ կազմակերպել էին մի քանի հասարակական կազմակերպություն ի դեմս Հայկական Վերածնունդ, Շարժում, Հայրենաբաղձ Հայերը Հանուն Հայաստանի Ազատագրության, Ազատ Խոսք, Հայաստանի  քաղբանտարկյալների Զորակցության Կոմիտե եւ այլն:

Հանրահավաքին ելույթ ունեցողները, հատկապես պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Հայաստանի մեջ քաղաքական բոլոր բանտարկյալների ու Ժիրայր Սեֆիլյանի ազատելը: Հատուկ պահանջ ներկայացվեց «Սասնա Ծռերին» սնունդով ու էլեկտրականությամբ ապահովելու վերաբերյալ:  Հատուկ մտահոգություն արտահայտվեց նախորդ օրվա լուսադեմին տեղի ունեցած ոստիկանական սադրանքի հետեւանքով «Սասնա Ծռեր» խմբի վիրավոր անդամներին փաստաբան հատկացնելու իրավունքը վերականգնելու մասին:

Հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչները իրենց պահանջները նամակի տեսքով փորձեցին ներկայացնել Հայաստանի դեսպանին, սակայն դեսպանատան առջեւ կանգնած ոստիկանները պնդեցին, թե շենքը դատարկ է եւ նամակը պետք է ուղարկել փոստով: Սա ամենեւին անակնկալ չէ այլեւս ֆրանսահայության համար, որովհետեւ Հայաստան պետությունը ներկայացնող դեսպանատունը երբե՛ք ականջալուր չէ Հայաստանի ազատագրությանը զորակցող ֆրանսահայության պահանջին:

Հանրահավաքի ընթացքին ժողովուրդը վանկարկում էր հիմնականին այն պահանջները, որ ներկայացրել են «Սասնա Ծռերն» ու Հայաստանի ազատագրվող ժողովուրդը: Ինչպես նաեւ «Սասնա Ծռերի» հայտնի անդամների անունները:

Հայկական վերածնունդ կազմակերպություն շարժման Փարիզի մասնաճյուղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031