Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները վարում են «մաշեցնելու» քաղաքականություն». Հակոբ Ավետիքյան

Հուլիս 27,2016 19:33

«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր  Հակոբ  Ավետիքյանի համար անհասկանալի է, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որը պահանջում են «Սասնա ծռեր» խմբի տղաները, հետո ի՞նչ է լինելու:

Այս առիթով «Հայելի» ակումբում նա մտահոգություն հայտնեց. «Այդ դեպքում ո՞վ է ղեկավարելու այս երկիրը, թե՞ այն առանց ղեկավարի է մնալու: Նման պարագայում, երբ վակուում է ստեղծվում, մեկ այլ խումբ գալիս ասում է` ես ավելի ուժեղ եմ և ճզմում է բոլորին»:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի տղաների նկատմամբ կատարվածին` պարոն Ավետիքյանը այսպիսի կարծիք հայտնեց. «Իշխանություններն ընտրել են մաշեցումի քաղաքականությունը:  Այդ մաշեցումը կատարվում է մեր աչքի առաջ: Ամեն օր արյուն է հեղվում, Աստված մի արասցե զոհեր լինեն: Այս ամենը կունենա ձնագնդիի ազդեցություն»:

Հակոբ Ավետիքյանի տպավորությամբ` դժգոհության ֆոնն ուժեղանում է, և քաղաքացիական ըմբոստությունը որոշ գործիչներ ցանկանում են կազմակերպել, ինչի մասին վկայում է այն, որ վերջին օրերում Խորենացիում հարթակում տեսանք տարբեր գործիչների:

Նշենք, որ «Ազգ»-ի գլխավոր խմբագրի համար պարզ չէ «Սասնա ծռեր» խմբի տղաների ծրագիրը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031