Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» Արամ Հակոբյանից ընտանիքի անդամները ոչ մի լուր չունեն

Հուլիս 27,2016 23:11

«Սասնա ծռերի» խմբի անդամ, գյումրեցի ազատամարտիկ Արամ Հակոբյանի տան անդամները խիստ անհանգստացած են. նրանք ոչ մի տեղեկություն չունեն վերջինիս գտնվելու վայրի մասին:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

Արամ Հակոբյանի որդին՝ Ռոբերտը, Aravot.am-ին ասաց, որ ոչ մի լուր չունեն հորից, անգամ գտնվելու վայրը չգիտեն: Մենք փորձեցինք կապ հաստատել նրա փաստաբաններից Տիգրան Եգորյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարներն անջատված էին: Արամ Հակոբյանի մտերիմներին էլ մտահոգ են նրա առողջական վիճակով:

Հարազատները մեզ փոխանցեցին, որ ազատամարտիկը մի քանի ամիս առաջ գլխի ծանր վիրահատություն է տարել. ուռուցք ունի: «Նա կոտրվող տղա չէ, բացառվում է, որ Արամը հանձնված լինի: Ծիծաղելի է այս մասին լսելը, Արամը մշեցի է՝ նպատակասլաց, համառ, ազնիվ, չկոտրվող: Պավլիկին, որ վիրավորել են, տղան է վազել օգնության, տղային էլ են խփել, Արամը վազել է, չի մտածել, որ դավադրաբար իրեն կառևանգեն: Միակ մտավախությունս այն է, որ նա շատ վատառողջ է: Վստահ եմ, որ նա իր հիվանդ լինելու մասին կլռի, չի ասի իրավապահներին, բայց շատ եմ վախենում, որ ուժի կիրառման պարագայում նա  հանկարծ չվնասվի, շատ բարդ վիրահատություն է տարել, շատ բարդ»,-ասաց մտերիմներից մեկը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031