Լրահոս
Օրվա լրահոսը

Երթի մասնակից. «Ոչ մի ցուցարար չի ցանկանում արյունլվիկ տուն գնալ »

Հուլիս 27,2016 23:40

Երթի մասնակիցները երգում են  « Հայեր միացեք» երգը:  Նրանք  նաեւ բարձրաձայն հնչեցրին, որ հուլիսի 27-ին Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է:

Երթի մասնակիցներից Հիմնադիր խորհրդարանի եւ Խորենացի փողոցի ցույցերի համակարգող Հրաչիկ Միրզոյանի ձեւակերպմամբ, վարչախումբը ռեպրեսիաներ էր սկսել վաղ առավոտից, եւ դա ազդել էր ժողովրդի վրա, դրա համար ոմանք ձեռնպահ էին մնում երթին մասնակցելուց:  «Վարչախումբը ձերբակալել կամ բերման է ենթարկել խորհրդի անդամների հիմնական մասին, այժմ դրսում  3-4 հոգի ենք, իսկ ակտիվ աշխատանքների մասնակցում էին 10-16 հոգի: Ես կարծում եմ, որ հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը լեգիտիմացրեց այս ապստամբությունը, ցույց տվեց, որ ժողովուրդը աջակցում է Սասնա ծռերի ապստամբներին»,-ասաց Միրզոյանը:

Նա հայտնեց, որ առաջիկայում ցանցային կառավարում կկազմակերպեն, որպեսզի գլխատվելու պարագայում ժողովուրդը չմնա անտեր:  Ինչ վերաբերվում է դեպի Խորենացի փողոց երթին, Հրաչիկ Միրզոյանը շեշտեց, որ դա խորհուրդը չի որոշել, այլ դեմոկրատական քվեարկությամբ է որոշվել, ու ինքն էլ  երթին  մասնակցում է որպես շարքային քաղաքացի:

Միրզոյանը համոզված է՝ եթե ոստիկանությունը չունի սադրիչներ ցուցարարների մեջ կամ եթե Խորենացիում ինքը բախում չսկսի, ոչինչ էլ չի պատահի: «Վարչախումբը թաքնվում է ոստիկանության հետեւում, ոչ մեկ շահագրգիռ չէ արյունահեղությամբ, ոչ մի ցուցարար չի ցանկանում արյունլվիկ տուն գնալ»,- հավելեց նա:

Երթին մասնակցում էր նաեւ Գյումրու լրագրողների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի որդին՝Հայկը: Նա Ազատություն ռ/կ-ի թղթակցին տեղեկացրեց, որ հայրը գտնվում է ոստիկանությունում, կարողացել է մի ուղերձ փոխանցել ծալովի դանակի պատմության մասին: Հայկին չեն թույլատրել ուտելիք փոխանցել Լեւոն Բարսեղյանին:  Հայկ Բարսեղյանը ասաց, որ հորը մեղադրում են սառը զենքի պահելու մեջ,  որը փոքրիկ դանակ է հաց կտրելու համար: Այս պահին  Խորենացի  փողոցում է նաեւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: Նա հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031