Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Հուլիս 28,2016 10:32

ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հուլիսի 27-ին կայացավ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Վանաձոր քաղաք և հանդիպումը Լոռու մարզպետարանում:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները և խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ:

Աշոտ Հովակիմյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, Սիրիական ճգնաժամին, ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ՀՀ նախաձեռնություններին:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031