Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բայց հետո բաց են թողել

Հուլիս 28,2016 11:57

Երեկ ոստիկանությունը Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկից բերման է ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության մի քանի անդամների եւ 3,5 ժամ պահելուց հետո բաց է թողել:

Կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ին ասաց հետեւյալը. «Մենք, ես ինքս, մեր բողոքն էինք հայտնում Խորենացի փողոցում ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ, երբ Խորենացի փողոցում մարդկանց ձեռքերը ոլորած բերման են ենթարկում: Մենք մեր ակցիան անցկացրինք ժամը 18.30-19.00-ի սահմաններում՝ Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում, որպեսզի ցույց տանք ընդհանուր իրավիճակը երկրում, որ միայն Խորենացի փողոցը չէ, որտեղ այդ պահին տեսախցիկները ցույց են տալիս, թե մարդ չկա, բոլորը գոհ են եւ իրենց ոչ մի բան չի անհանգստացնում: Ոստիկանները մեզ բերման ենթարկեցին: Բայց չգիտես ինչու, ապօրինի զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով, երբ մենք ընդամենը փակել էինք խաչմերուկը»:

Alen Simonyan Հարցին, թե որքան ժամանակ են անցկացրել ոստիկանությունում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Երեքուկես ժամ պահելուց հետո բաց թողեցին»:

Ալեն Սիմոնյանը դժվարացավ ասել, թե հետագայում ինչ են անելու՝ ասելով, թե դա կախված է լինելու, թե հետագայում ինչ իրադարձություններ տեղի կունենան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Սարգիս ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031