Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա Հայրիկյանը Ձեզ բարդակ պետք է ուղարկե՞ր, բա տուն պետք է ուղարկեր» (Տեսանյութ)

Հուլիս 28,2016 13:29

«Ալեք Ենիգոմշյանն ասաց` մենք շատ խոհեմ որոշում ընդունեցինք, բայց տարբեր մակարդակի սրիկաներ, ինչպես ասում էին` «Հայրիկյանն իր վրա կրակեց», հիմա էլ ասում են` «Հայրիկյանը Ձեզ տուն ուղարկեց»: Բա Հայրիկյանը Ձեզ բարդակ պետք է ուղարկե՞ր, բա տուն պետք է ուղարկեր, որ հաջորդ օրը Ձեր ծնողներին լսելով` կազմակերպված նորից հետ գայիք: Ջուր մի լցրեք սրիկաների ջրաղացին»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` մեկնաբանելով իր հասցեին հնչող քննադատություններն այն մասին, որ օրերս Խորենացի փողոցում  հավաքված ցուցարարներին «տուն է ուղարկել»:

«Կարո՞ղ եք այս օրերին նշել մի դեպք, երբ վերջում չեն ասել` «բարի գիշեր»: Երեկ էլ ասում էին` պետք է նստացույց անեին, բայց գնացին»,-շարունակեց Հայրիկյանը:

Նրա խոսքով. «Ցուցարարներն ամեն օր էլ տուն են գնում, երբ հավաքն ավարտվում է: Ես ավել ոչինչ չեմ ասել: Քննարկել ենք, որ ութի փոխարեն գալու ենք յոթին, համաձայնեցին: Բայց եկավ մի անշնորհք արարած` ԱԱԾ-ի գործակալ, որը տպավորություն ստեղծեց, թե չհամաձայնեցված մի բան է կատարվում: Տուն է ուղարկել համակարգող խորհուրդը, միայն սրիկան կարող է ասել, որ տուն գնալը վատ բան է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031