Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել ու հրաժարվել ցավազրկող դեղորայքից

Հուլիս 28,2016 15:48

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել: Քիչ առաջ, այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Հիշեցնենք, Պավել Մանուկյանին եւ նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Պաշտպանն ասաց, որ Պավել Մանուկյանը հրաժարվել է նաեւ ցավազրկող դեղորայքից:

Հիշեցնենք, առավոտից պաշտպանին թույլ չէին տալիս տեսակցել Պավել Մանուկյանի հետ, ավելի ուշ, սակայն, թույլատրել էին: Թե երբ կորոշվի Պավել Մանուկյանի խափանման միջոցի հարցը, Ինեսա Պետրոսյանն ասաց, որ դա կախված է իր առողջական վիճակից:

Ինեսա Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել ԱԱԾ քննչական բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը: Պավելի որդու`Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորում` 2 ամիս ժամկետով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. mimi says:

    Տղերք ջան դուք բոլորդ մեր հպարտությունն եք ու դուք բոլորդ մեզ ո՛ղջ եւ առո՛ղջ եք պետք Ազատության մեջ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031