Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը միացել է ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը

Հուլիս 28,2016 15:55

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը իրավունք չունի անմասն մնալու վերջին իրադարձությունների արդյունքում երկրում ստեղծված լրջագույն իրավիճակի քննարկումից: Անհրաժեշտ է դադարեցնել արձակուրդն ու գումարել ԱԺ արտահերթ նիստ, քննարկել այս բարդ իրավիճակից դուրս գալու տարբերակները և հասնել ժողովրդանպաստ լուծմանը: “Ալյանս” կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը միացել է ընդդիմադիր պատգամավորների ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանն ու ստորագրել է անհրաժեշտ ձևաթուղթը:

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ

Հ. Գ. ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Այս պահին 19 պատգամավոր արտահերթ նստաշրջանի նախաձեռնության տակ ստորագրելու պատրաստակամություն են հայտնել: Առաջիկա երկու ժամվա ընթացքում հարկավոր է եւս 25 պատգամավորի ստորագրություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031