Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Հուլիս 28,2016 16:12

Սարմեն Ղահրամանյան

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:
Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:
Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
Հյուգո

Եւ գյուղացիներին թաքուն դիմելով ու ինքն-իրեն մրմնջոցով ասաց, ասաց՝ մարդակերի-սրանց ձեռագիրն էդ է. Էդ կնոջը գժվեցնելու-պիտակը կպցնելու ու գժանոցներն են քարշ տալու, ծաղրուծանակի են ենթարկելու: Թելադրվող անկամների վատ ու հետամնաց միջավայրում՝ հեշտ է մարդ սպանելն ու մարդ գժվեցնելը. էդ կնոջն ասեք՝ թող սո՛ւս մնա, թող մեր նման պպզի-անէանա՛… Թող պպզի-անէանա «էս կյանքից»՝ մինչեւ տեսնենք՝ ի՞նչ է գալիս գլխների՛ս. քաքի՛ մեջ ենք: Քաքի՛ մեջ ենք, մե՛նք, բոլորո՛վս՝ ասաց: Ու, ինքն-իրեն-մրմնջոցով բացատրեց-բացատրվեց գյուղացիներին լսելի, ու ասաց, ասաց՝ բռնակալների «ուղեղը», որ հետո… ստուգում են՝ «ուղեղի» տեղը՝ ուղեղ չկա՝ չորացած մի լուցկու հատիկ է կպչուն-լխկած. էդ «ուղեղով» են նրանք «մտածում»: Եւ, էդ «ուղեղը»՝ իր մտասեւեռվա-ծությամբ է ուրիշների համար՝ «մտածում», «ցավում», «խղճահարվում» … Չորացած-էդ «ուղեղը» սեփական-հիվանդ կրքերին ու նկրտումներին է միայն հագուրդ տալիս, ու դեմը կանգնածին՝ սպանում է, վերացնում է, գժվեցնում-պիտակավորում է: Լուցկու չոփի-էդ հիվանդ-ուղեղը՝ մարդա-կերի՛ ուղեղ է, եւ… սպանելու են էդ խեղճ կնոջը… Սպանելո՛ւ են: Ու, կինը մեկեն «մի պահ թուլացած»-«խաբվածի նման»… սթափվեց, պպզած տեղից վեր կացավ-վեր թռավ քնահարամի նման, ու շորերը չոր-չոր, չգիտես ումի՞ց՝ խռոված թափ տվեց, ու «վրա-վրա» հոսող արտասուքները խաբվածի-խռովածի նման՝ չոր-չո՛ր սրբեց-աչքերը չորացրեց, ու «Հանունի՛ն երդվյալի» նման հայացքը տիրական հեռուներին առավ-տարավ ու տիրական-հանդիսավոր ասաց, հարցնելու նման ասաց, ասաց՝ իսկ, ընկեր Ստալի՛նը ի՛՞նչ կապ ունի: Կամ, թեկուզ՝ ընկեր Բերիան…

Պետք չէ՛ այդպիսի բաներ ասել. մենք թշնամիներով-ինտերվենտներով շրջա-պատված ենք… նրանց ուզածն էլ էդ է. մեր անմիասնականությունից՝ մեզ կուլ տալ… Չե՛ն կարող. ընկեր Ստալինն ու ընկեր Բերիան պինդ-ամուր կանգնած են մեր թիկունքին: Ու Գիժ-Ազոն, «մի քիչ հեռու», «իր սովորությամբ՝ գլուխը վեր բռնած-հեռուներին նայելով»-«տեղում-ուղիղ կանգնած»՝… բարձր-լսելի՝ ախք… արեց, ու խնչոցով-թքե՛ց: Եւ Գիժ-Ազոն, որ դեռ «է՛ն թվերից էր» «ուրիշներին անլսելի-սեփական ականջներին «վերեւից» հասնող ձայներից «ինֆորմացիաներ» ստանում»՝ «կոսմիչեսկիյ կորաբլների», «կոսմիչեսկիյ ռազվեդկաների», եւ… «այլ հետաքրքիր» բաների մասին, ու պատմում-համոզում էր համագյուղացիներին, որ… «իրենք էլ… մեզ են տեսնում՝ ինչպես ափիդ մեջ…», ու «քնելը… հիմա իրեն համար տանջանք է դարձել, եւ գիշեր-ցերեկ կապ ունի էն աշխարհի՝ «վերեւների» հետ», եւ «ապագա՛ն… պա՜րզ տեսնում է, պա՛րզ, ինչպես ափիդ մեջ», ու… «տանկերը Աղդամից մեր վրա, որ եկան… էդ-խրամատը, որ լա՜վ-մի մարդաբոյ կտրել-մեզ պաշտպանելու համար-ապահովվել էինք մեզ՝ մեր կարծիքով. էդ կողմով չեն գալու՝ էն մյուս կողմից… Փառուխը գրավելուց հետո-Փառուխի կողմից են գյուղ մտնելու-մեզ վրա գալու… ու չափարի տակից ավտոմատները-պուլյոմետները հանելու ենք… բայց… գյուղը, գյուղը… ու՝ մեռելներըըը՜…», ու լացում էր, գլուխը բռնում-լացում էր՝ չէր շարունակում, եւ… համագյուղացիները հետո… էին հաստատում, որ պատերազմի-տարիներին հենց այդպես էլ եղավ, ու հետո էին համա-գյուղացիները մեկ-մեկու զարմացած թոթվելու՝ բա… լավ, բա «Լազին»… որտեղի՞ց գիտեր, քսան-երեսուն տարի առաջ, խաղաղ-համերաշխ-քնած սովետի ժամանակ, որտեղի՞ց գիտեր, որ «կռի՛վ… մե՜ծ կռիվ պիտի լինի…», եւ «հատկապես»՝ որտեղի՞ց գիտեր, որ… տանկերը՝ հենց-անակնկալ-որպես՝ «էդ կողմից»՝ «Փառուխի կողմից են գյուղ մտնելու…»: Բայց… «… հիմա… խաղաղ-սովետի-տարիներն է. խաղաղ գնում-Աղդամից առեւտուր անում, խաղաղ հետ ենք դառնում. թուրքը… ո՞ւմ շունն է, որ մեզ վրա գա… էն էլ՝ տանկո՛վ. սովետը՜… «պոլիտբյուրո՜ն»… մեռա՞ծ են, ի՛նչ է…», ու՝ կանայք, համագյուղացիները թեթեւ ժպտում-«թեթեւ էին տանում» «արդեն իրենց համար սովորական դարձած» Գիժ-Ազոյի «վերեւից… ստացած ինֆորմացիաներին», ու իրար ասում էին, ասում էին՝ որ… գիժ չլինի՝ «տարին տասերկու ամիս կբաժանվի՞» իր կնոջից. չորս երեխա ունի՝ եկել-հասել են բոյին, բայց ինքը դեռ խանդի տեսարաններ սարքում ու ամեն ամիս՝ «բաժանվո՛ւմ է… Ռայայից», «կիսո՛ւմ է»… «չորս երեխային», «տունն» ու «տան եղած-չեղածը». «խեղճ-Ռայան… ինքն էլ գժվեց էդ գժի ձեռքին»: Եւ Գիժ-Ազոն, ինչպես ինքն է տեսքով պնդոտ ու «անդրդվելի», այդպես էլ բնույթն ու բնավորությունն է ծուռ-«ինքնասածի», ու մեկ էլ տեսար խաղաղ-քնած գյուղի գլխին, գիշերվա կեսին՝ «հարայհրոցն ընկավ…

Լազունց ու Ռայայենց տանը», ու «Լազու կոշտ ձայնից…»-քնից վեր թռած-քնաթաթախ-բարձին ճմլկոտող համագյուղացիների գլխավերեւը՝ «Լազու»՝ «անդրդվելի… մերժում չընդունող»-«Ռայային դիմահա՛ր-ուղղված»… «կոշտ-ձայնն է…» տարածվում գյուղով մեկ. «… էրկու տղա՛ս՝ ի՜նձ, էրկու աղջի՛կդ՝ քե՛զ, էշը՜՝ ի՜նձ, փալանը՝ քե՛զ, ամանը՜՝ ի՜նձ, չամանը՛՝ քե՛զ…», ու գյուղը բարեհոգի հռհռում է գիշերվա կեսին-բարձին քնած՝ «երկուսն էլ… թե՛ Ռայան, թե՛ Լազին՝ բարեհոգի-լայն սիրտ ունեն, երկուսն էլ… իրար սիրում-լավ մարդիկ են», ու «հեսա… գիտեն. երկուսն էլ, առավոտ-շուտ, իրար հետ սիրով-ճռվողելով, ասես, բան էլ չի եղել՝ գյուղի միջով գալու-բոլորին սիրով բարեւ տալու-իրար հետ սիրով զրուցելով իջնելու-«իրենց բոստանն են մտնելու»՝ «պոմիդորի թաղերը… ջրե՛ն»», ու «Լազու… քմծիծաղող»-հայացքի տակ, անցնող-դարձող համագյուղացիների «հասկացող»-հարցումներին՝ «…գիշերվա… ձենների»-վերաբերյալ, «Ռայան…» «իր-բնավորությամբ» մի լավ քրքջալու-սիրով «իր-ամուսին» Գիժ-Ազոյին սիրով-խեթող նայելու-«իր իմացածն է» բացատրելու-բացատրվելու. «… թաղե՛մ է, թաղե՛մ սրան. լավ-գիշերվա կեսի-խայտառակչի է…ասա, թե… գիժ ե՞ս, էդ խի՞ ես… «էշը»՝ քեզ վերցնո՞ւմ, «փալանը»՝ ինձ տալիս, «ամանը»՝ քեզ վերցնո՞ւմ, «չամանը»՝ ինձ տալիս. անտե՛ր-խելա՜ռ»:
Ու հիմա Գիժ-Ազոն ցեխոտ կրկնակոշիկներով, «հաստ-մահակը» ձեռքին, կզակը վեր տնկած-գյուղացիներից ու «կուլտլուսբաժնի»-«էդ կնոջից» «մի քիչ» հեռու կանգնած-հեռուներին՝ վերեւ էր նայում իր սովորությամբ, եւ «էդ կնոջ» խոսքերը… ընկեր Ստալի՛նը ի՛՞նչ կապ ունի, կամ, թեկուզ՝ ընկեր Բերիան. պետք չէ՛ այդպիսի բաներ ասել. մենք թշնամիներով-ինտերվենտներով շրջապատված ենք… նրանց ուզածն էլ էդ է. մեր անմիասնականությունից՝ մեզ կուլ տալ. չե՛ն կարող. ընկեր Ստալինն ու ընկեր Բերիան պինդ-ամուր կանգնած են մեր թիկունքին… պարզ-լսել էր, ու խնչել-թքելուց հետո, նաեւ իր սովորությամբ՝ կարճ-կոնկրետ, կզակը բարձր բռնած-հեռուներին հանդարտ նայելով՝ բարձր-հատու ասաց, ասաց՝ երկուսն էլ նու՛յն խե՛…ս են: Եւ գյուղացիները «թեթեւ տարան» Գիժ-Ազոյի «անտաշ»-սովորությունն ու «բարձր-բռնած» «բառն ու բանը»՝ «նոր չեն ճանաչում», բայց «վերեւից»՝ «շրջանից եկած» «կուլտսուսբաժնի»-«կինը» ականջներին չէր հավատում, եւ նորից ծկլթաց ու պպզեց, ու պպզած ասաց, հարցրեց, ասաց՝ ի՛նչ ասացի՞ր, ու շրջվեց գյուղացիներին ու հարցրեց վախեցած, ու ասաց՝ ի՛նչ ասա՞ց… ու Գիժ-Ազոն «իրեն հավաքեց»՝ «իրենց հյուր եկած կնոջ հետ էր խոսում», ու իր կարծիքով՝ «փափկացրեց» «իր բառն ու բանը», եւ իր սովորությամբ՝ կարճ-հատո՛ւ, կտրելու նման ասաց, ասաց՝ երկուսն էլ նու՛յն կլ…՛րս են՝ ընկեր Ստալի՛նն էլ, ընկեր Բերիա՛ն էլ: Ու կզակը բարձր բռնած-հանդարտ հեռուներին նայելով՝ հանդարտ շարունակեց համագյուղացիներին ու «էդ-կնոջը» բացատրելու նման, եւ ասաց՝ նո՛ւյն կլ…՛րս չլինեին՝ իրար չէի՛ն ճանաչի, իրար բարեւ-բարլո՛ւս չէի՛ն տա, իրար հե՛տ՝ ուրիշի կանանց՝ իրենցը դարձրա՛ծ՝ չէի՛ն ճմռոտի… Իրար հետ չէի՛ն աշխատի եւ իրար վզակոթից բռնած՝ իրա՛ր վերեւ չէի՛ն տանի: Հենա՛, ընկեր Ստալինը չէ՞ր, որ ընկեր Բերիային ասել էր. «Լավրենտի՛, տը պոլնիյ դուրակ՝ դալեկո պոյդյոշ»:

Բա, որ «պոլնիյ դուրակ» է՝ մոտդ ի՞նչ գործ ունի: Բա, եթե՝ «պոլնիյ դուրակ է», եւ՝ հետդ է աշխատում, հետդ է նստում-վեր կենում, բա… էդ, դո՞ւ՝ ո՛վ եղար: Եւ, «պոլնիյ դուրակ» էլ է «ընկեր Լավրենտին»… Բայց կինը՝ շեշտակի, վրա տալու նման, Բա՛ն-Իմացողի նման՝ հստակ, շուտասելուկով, սակայն խոսքերին հանդարտություն տվող, ասես, «ինչ որ մեկից»-մուռ հանելու եւ «կողքինների» «ուղեղը-վերջնականապես-մտցնելու»… շշնջոց-մրմնջոցով ասաց, ասաց՝ էդ… ընկեր Ստալինը ընկեր Բերիային չէր ասել… էդ, ընկեր Ստալինը՝ ընկեր Մոլոտովին էր ասել, ասել էր. «Մոլոտո՛վ, տը պոլնիյ դուրակ՝ դալեկո պոյդյոշ»: Ու Գիժ-Ազոն՝ «աշխատելով… իրեն հավաք պահել», «հավաք պահած…» ասաց, իր կարծիքով՝ «կիրթ»-«հավաք պահած»-հաստատուն ասաց, ասաց՝ երկուսն էլ նույն կլ…՛րս են՝ ընկեր Ստալի՛նն էլ, ընկեր Մոլոտո՛վն էլ… Հենա՛, ընկեր Ստալինը ընկեր Մոլոտովի կնոջը բռնել-աքսորել է, իսկ ինքը՝ ընկեր Մոլոտովը, փոխանակ՝ սեղանի վրա տա՛ր-ընկեր Ստալինի դո՛դ-գլուխը ջնջխեր, սակայն վախկոտ-կամազուրկի նման, գիշերները աքսորված կնոջ կարոտից արտասուքները սրբելով… բարձը բռնում-գրկում, իսկ ցերեկները ընկեր Ստալինին է ծառայում ուղեղը հանած հավատարիմ շան նմա՛ն. ավելի լավ չէ՞՝ գիշերներն էլ գնա-ընկեր Ստալինի հետ քնի. ըսկի էտի իրա կնոջը չի կարողացել պաշտպանի, մեզ ո՞նց պիտի պաշտպանի: Թող գնար՝ կնոջ համար՝ մեռներ, կասեմ՝ ուրեմն՝ մեր համար էլ կմեռնի, բա՞՛: Որ ասում եմ՝ սաղն էլ… նո՛ւյն-խե՛…ս են… կներե՛ք՝ նո՛ւյն-կլ…՛ս են… Ասում եք՝ «Լազին»… էլի՛ սկսե՛ց:

Ու, «էդ թվերին» յուրահատուկ՝ ծկլթացած-այլեւս սուս մնացած- այլեւս գյուղ չայցելած «էդ կնոջ» նման՝ ամեն-մեկն իր հերթին վախվորած-ինքն-իրեն մրմնջում ու ինքն-իրեն «Հեղնայի» կողմնակիցը համարում եւ ինքն-իրեն «թաղում» էր «ընկեր-Ստալինին» ու «Վախի՛ մթնոլորտը» տարածող «նրա ոռմտնող»-«մյուս» «անուղեղ-կրթված-տգետ-բոսյակնե-րին», եւ… «էդ թվերին» յուրահատուկ՝ բայց ոչ մեկը «խաբար չէր տալիս»-«վերեւներին» «խաբար չէր անում», եւ «նրա»՝ «Հեղնայի», ուղիղ կանգնած-ամեն-մի գոռոցի հետ, «էդ թվերին» յուրահատուկ՝ եւ բոլորը վախից գլուխներն առնում ու ականջները փակում եւ մկան ծակերին «հազար թուման էին տալիս», բայց… «խաբար չէին տալիս», «էդ թվերին յուրահատուկ»՝ խաբար չէին տալիս: Ու «խաբար տային-խաբար չտային», սակայն «էդ թվերին» ամեն-մի բողոք-ծկլթոցը, ասես, անթել-հեռախոսի միջով-միջոցով՝ վախի՛-թելով՝ «ընկեր Ստալինի» ականջին էր հասնում, եւ «ընկեր Ստալինի» ականջին էր, բայց… «Հեղնային» տանող չկար. նրան չեն տարել: Եւ, հիմա «Հեղնան»՝ մեն-միայնակ, բոյով-մեկ, բաց-բացահար, իր կտրին կանգնած, «նախահեղափոխականի» ոգին դեռեւս վրան, մարտահրավեր էր նետում դեպի առ Բարձրյալն ու դեպի առ «ընկեր Ստալինը». «…Ստըլինին բալա՜ն թաղիմ է, հա՛, թաղիմ, որ տարավ իմ մինուճար բալայիս գլուխը կերավ»: Բայց մարտահրավերն ընդունող չկար, ձեռնոցը վերցնող չկար: Որովհետեւ, «Մաքուր է՛», ու «Դժգո՛հ է», եւ «խաղ չի՛ տալիս»-«խաղ չէ՛ր տալիս»՝ բաց-բացահար էր ասված, բոլորին տեսանելի էր ասված, ու… Համակարգը, «նայած օրերին» եւ «նայած ուղեղների» լխկած դիրքին՝ մեկ-մեկ պարկեշտություն էր խաղում, ասպետականություն էր խաղում. Հարգա՛նք էր կորզում. եւ… «Խաչը՛» կոխկրտելով՝ «Վա՛խն» ու «Հարգանքը» «Խաչասերած» էր պահում բնական ու բնագիտական ամեն-ինչը արհամարհելով ու կոխկրտելով… Ու, «Օրենքը կատարյա՛լ է», եւ բոլորի՛ համար է գրված, բայց… «Օրենքը»՝ իրե՛նք են գրել, եւ բոլորի համա՛ր են գրել, ու… իրե՛նք են… Օրենքը, իրե՛նք են այլեւս Օրենքը՛: Եւ, Համակարգը՛, աստվածավա՛խ չէ՛ր այլեւս, եւ աստվածավախ չէ՛ր թողել այլեւս, ու «Կուռքեր» էին այլեւս «Նստոտած»: Եւ, Մենակ չէր ոլորում, մենակ չէր գործում. Համակարգը՝ իրար գլխի հավաքված, «Սրտացավությո՛ւն» ու «Հանո՛ւն» խաղացող, պայծառ արարքներն ու պայծառ կերպարները թաքուն ատող-թաքուն հավաքող-մեկուսացնող, մեղքերի տակ կքած, քամակները քաքոտ, ասածին հակառակ գործող, մեկի գլուխը՝ մյուսի քամակին պահ տրված, տափուկ-խավարասերների նման մութը սիրող-գիշերը թաքուն-գործող, «Վախկո՛տ»-Համակարգ էր, իրար պահող-իրար կրծոտող…Չախկալների՛, «Վախի՛»-վրա հենվա՛ծ… Համակարգ էր: Գլխակերի… Համակարգ էր: Անուսումի՛-Ան-գրագետի՛… Համակարգ է՛ր: Եւ… բաց-բացահարից վախում-փախչում էր: Վախում-փախչում էր բաց-բացահարից: Ու «Հեղնան» դա գիտեր, «իր մինուճարից հետո՝ թքա՛ծ ուներ ամենքի՛ եւ կյանքի՛ վրա», ու «նախահեղափոխականի» ոգով գիտակցում էր, նա գիտեր, որ «այդպիսինների» հետ՝ հենց «այդպե՛ս» պիտի խոսես, եւ նա գիտեր, նա գիտե՛ր, որ՝ վախկո՛տ-գլխակերների, անուսո՛ւմ-անգրագետների, «ուսում ստացած, բայց… անդեմ-հաճկատար-բոսյակների», մթո՛ւմ-խարխափողների, վա՛տ-դաստիարակվածների… Հետեւաբար, մանրա-խնդիր-նեղմիտ–ճիվաղների դեմ է ելել մեն-միայնակ, ոհմակով գործող ճիվաղ-վախկոտների դեմ է ելել մեն-միայնակ եւ, գուցեեւ, ափսոսում է, գուցեւ ափսոսո՛ւմ է, որ իր նման-իր հպարտ, բաց-բացահար գործած-ապրած իր լուսաշող-մինուճարի գլուխը՝ հե՛նց թաքուն գործող, անուսում-անգրագետ, անդաստիարակ, հոտա՛ծ-նեղմի՛տ-վախկո՛տ-ճիվաղնե՛րն են կերել: Եւ ինչո՞ւ պիտի հենց դրանց ձեռքով գնար իր մինուճարը, իր… Լուսաշողը՛: Հենց դրանց՝ նեղմի՛տ-անդաստիարա՛կ-ճիվաղների՛:

/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031