Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկումներով ամփոփվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Հուլիս 28,2016 17:53

Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 28-ին եզրափակիչ հանդիպումն է անցկացրել Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների ու լրագրողների մասնակցությամբ: Հանդիպմանը հրավիրված էր նաեւ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է հայեցակարգի բաժինները՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների, ինչպես նաեւ կառավարման համակարգ գլուխներում առկա թերությունների եւ առաջարկվող փոփոխությունների վրա:

ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները տեսակետներ ներկայացրեցին առաջարկված թեմաներով՝ արտահայտելով որոշ մտահոգություններ պետական ու տեղական ինքնակառավարման համակարգերի թերացումների մասին: Քննարկման ընթացքում մասնակիցների ելույթներն ու առաջարկությունները մեծամասամբ վերաբերում էին կառավարման այնպիսի մոդելի ընտրությանը, որը պետք է երաշխավորի Արցախի անվտանգությունն ու ներքաղաքական կայունությունը: Այս առումով նախապատվությունը ուժեղ ու կենտրոնաձիգ, ներքին ցնցումներից զերծ կառավարման համակարգի օգտին էր:

Եզրափակելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հայեցակարգի տարբեր ձեւաչափերով քննարկումների անցկացումը նպատակ ուներ վեր հանել հանրային շրջանակների դիտողություններն ու առաջարկությունները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, այդ թվում՝ կառավարման մոդելի վերջնական ընտրության հարցում:

Մասնագիտական հանձնաժողովն առաջիկա օրերին կամփոփի հանրային քննարկումների արդյունքները եւ հայեցակարգը կներակայացնի հանրապետության նախագահին:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031