Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ տարածքում գտնվող բժիշկներին սնունդ ու դեղորայք է ուղարկվել. Tert.am

Հուլիս 28,2016 20:20

Արդեն երկրորդ օրը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող 3 բուժաշխատողների հետ շտապօգնության ծառայությունն այսօր կապ է հաստատել, նրանց ուտելիք ու դեղորայք է ուղարկվել: Այս մասին Tert.am-ի հետ  զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Tert.am-ի հարցին, թե բժիշկների համար այնտեղ կա՞ սնունդ, մնալու պայմաններ, Ստեփանյանը պատասխանեց. «Դե, մենք հիմա նոր սնունդ ենք ուղարկել մեր բժիշկներին: Իսկ խումբը չի ուզում մեզանից սնունդ, մենք կոնկրետ մեր բժիշկներին ենք ուղարկում: Ուղարկել ենք ուտելիք, որովհետև սոված էին, դեղորայքի արկղ ենք ուղարկել, որ իրենց մոտ դեղորայք լինի»:

Հարցին, թե ի՞նչ վիճակում են այնտեղ գտնվող աշխատակիցները, «Շտապօգնության» տնօրենը պատասխանեց. «Նույն վիճակում են: Ամեն դեպքում էնպես չի, որ հաճելի է,  որ չեն կարողանում դուրս գալ: Էնտեղից ոչինչ չեն ասում»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Tert.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031