Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր թոքաբան. Բժիշկներին պահելը նորմայի մեջ չի տեղավորվում (Տեսանյութ)

Հուլիս 29,2016 12:24

«Բժիշկներին պահելը ոչ թե ինչ-որ նորմի խախտում է, այլ այլանդակություն է. ոչ մի նորմայի մեջ չի տեղավորվում»,- հուլիսի 29-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Նա նկատեց, որ բժիշկները գնացել են ՊՊԾ գունդ օգնություն ցույց տալու, իսկ նրանց բռնել են եւ չեն թողնում:

Անդրանիկ Ոսկանյանը ստեղծված իրավիճակը համեմատեց ալերգիայի հետ. այն առաջանում է այն դեպքում, երբ որ կա գրգռիչ, իսկ բուժելու համար պետք է հեռացնել այդ գրգռիչները. «Հասարակարգը, պետությունը օրգանիզմ է, եւ այդ օրգանիզմում տեղի է ունենում նյութափոխանակություն, գործընթացներ, որոնք նորմալ երեւույթ են, եւ նորմալ երեւույթ է, երբ որ առաջանում է այս կամ այն հիվանդագին երեւույթը: Ես դա կկոչեի ալերգիա՝ ալ-էրգիա՝ այլ գործողություն, այսինքն՝ ինչ-որ բանի դեմ եղել է ոչ նորմալ գործողություն: Ես կարող եմ ասել, որ դա անպայման բարի վերջ կունենա, որովհետեւ ալերգիան երկար չի կարող տեւել, նա հիվանդություն չի: Եվ ես համոզված եմ, որ ո՛չ զենք վերցնողներն են հիվանդ, ո՛չ էլ ովքեր, որ ուզում են հանդարտեցնել»:

Անդրանիկ Ոսկանյանը ընդգծեց, որ հիվանդի բուժումը պետք է կատարվի բժշկական հաստատությունում, եւ օրինակ՝ եթե մեկը սրտի կաթված ունենա, ինքը չի կարող օգնել, եթե չունի բուժման համար բոլոր անհրաժեշտ միջոցները. «Այսինքն՝, եթե այդ տղաների մեջ կա վիրավոր, պետք է տեղափոխվեր հիվանդանոցի համապատասխան բաժանմունք եւ բուժվեր: Ոչ թե բժիշկը գար եւ ասեր՝ «վա՜յ, բալիկս, այս ի՞նչ է եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031