Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու որոշում է կայացվել. Նա րոպեներ անց դուրս կգա ՁՊՎ-ից

Հուլիս 29,2016 14:42

Քիչ առաջ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու որոշում է կայացվել: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց նրա փաստաբանը՝ Հայկուհի Հարությունյանը, որը շտապում էր Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայր՝ դիմավորելու նրան:

Հիշեցնենք, որ Խորենացու փողոցից բերման ենթարկված, այնուհետ ձերբակալված  Լևոն Բարսեղյանի նկատմամբ իբր թե սառը զենք՝ գրպանի ծալովի դանակ պահելու առթիվ քրեական գործ է հարուցվել: Սա իր հերթին հարուցել է գյումրեցիների զայրույթը, որտեղ երկու օր է՝ բողոքի ակցիաները չեն դադարում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031