Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորվել է «Սասնա ծռերից» «Միայնակ Գայլը»

Հուլիս 29,2016 17:16

«Սասնա ծռեր» զինյալ խումբն իր ֆեյսբուքյան էջում տարածում է հաղորդագրություններ, որ Սարի թաղում կրակոցներ են լսվում՝ ըստ բնակիչների, «ՊՊԾ գնդի տարածքում անօդաչու թռչող սարքով ենթադրում ենք , որ ռումբեր են գցում՝ հետագայում դրանք պայթեցնելու համար», ու նաեւ, որ «Միայնակ Գայլ» մականունով «Արայիկ Խանդոյանը վիրավոր է»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս առնչությամբ պարզաբանել է. «Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031