Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. «Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն»

Հուլիս 29,2016 20:10

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Ֆեյսբուքյան էջում հետեւյալ հայտարարությունն է տարածել.

«ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հետևել Էրեբունու ոստիկանական տարածքի իրադարձություններին ու ընթացող բողոքներին: Մենք վերահաստատում ենք առավելագույն զսպվածություն հանդես բերելու, օրենքի սահմաններում գործելու ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու մեր կոչն ուղղված բոլոր կողմերին:

Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից: Վերահաստատում ենք, որ Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն:

ՀՀ կառավարությանը և ուժային կառույցներին հորդորում ենք կարգը պահպանել այնպես, որ ապահովված լինեն Հայաստանի ԲՈԼՈՐ քաղաքացիների ազատ արտահայտվելու ու խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները և երաշխավորված լինի, որ ոստիկանության կողմից բերման ենթարկված բոլոր անձանց հանդեպ լինի արդարացի վերաբերմունք ու ապահովվեն օրենքով նախատեսված պատշաճ իրավական գործընթացներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031