Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները կրկին Խորենացի փողոց են գնում

Հուլիս 29,2016 21:07

Մինչ գնալը ելույթ ունեցավ նաեւ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, հավաքվածներին ասելով, որ հավանաբար այլեւս չհավավքվեն  Ազատության հրապարակում, այլ միայն Խորենացի փողոցում. «Բայց որ այնտեղ հավաքվենք` պետք է գանք բոլորս, որ հատ- հատ չկոտրեն, մի զիջեք, երբ զիջում ենք, զիջում ենք մեր հայրենիքը»:

Դավիթ Սանասարյանը հավաքվածներից հետաքրքրվեց՝ արդյոք չեն ընկճվել. «Որն է լինելու մեր քայլերը՝ ընկճվե՞լը, ընկճվա՞ծ եք, քանի օր է մեր ձայնով  ցույց տվեցինք, որ ամուր ենք, ո՞ւր է մեր պատրաստակամությունն ու ամրությունը»:

Հավաքվածները սկսեցին «Սասնա ծռեր» գոռալ: Դավիթ Սանասարյանն էլ շարունակեց. «Այսուհետեւ  տեղեկատվական ելույթներ են լինելու, մենք ժամանակ չունենք, մեր տղաներին փորձում են ամեն օր վիրավորելով վնասազերծել, որովհետեւ մոտ երկու շաբաթ է՝ մեր տղաները կանգնել են Սերժ Սարգսյանի ու նրա վարչախմբի կոկորդին:

Ո՞րն է մեր հաջողության գրավականը, իրար քննադատե՞լը, նեղանա՞լը, մի նեղացեք, երբ նեղանում եք Սերժի ուրախությունն է բարձրանում, ուր են իմ պայքարող ընկերները: Մեզ քիչ ժամանակ է մնացել, քանի որ Սերժը ժողովրդի կողմից ընտրված չէ, արտասահմանում է ու արտասահմանից դոբրո է ստանում՝ ասելով այս հավաքված ժողովուրդը հող զիջող չէ, դրանց պետք  է մեկուսացնել. մի ձեւ կա հաջողության, այդ մի ձեւը մեր համախմբումն է, ուս ուսի տալն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031