Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն պատրաստվում է 4 միջանցք բացել Հալեպի շուրջը. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 29,2016 21:17

«Ամերիկայի ձայն». Սիրիայի Հալեպ քաղաքը գրեթե ամբողջությամբ շրջապատված է երկրի կառավարական ուժերի կողմից, ինչի արդյունքում անհնար է դարձել սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության այլ պարագաների տեղափոխումը դեպի քաղաք։

Սիրիայի կառավարության աջակից Ռուսաստանը հինգշաբթի օրն էր հայտարարել Հալեպից մարդասիրական երեք միջանցք բացելու մասին։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միսթուրան ցանկանում է տեսնել, թե այժմ ՄԱԿ-ը ինչպես է Ռուսաստանի հետ համագործակցում Հալեպի քաղաքացիներին ու զենքը վայր դրած ընդդիմադիր զինյալներին օգնելու աշխատանքներում։ Քաղաք, որտեղ այսօր մոտ 3ՕՕ հազար մարդկանց սննդամթերքը շուտով լիովին կվերջանա։

Հինգշաբթի օրը ելույթ ունենալով Ժնեւում՝ դե Միսթուրան ասել է, թե Հալեպը «դե ֆակտո» պաշարման մեջ է։ Սակայն, ասել է նա, պետք է ապահովվի մարդասիրական օգնության համար նախատեսված միջանցքների անվտանգությունը, եւ որեւէ մեկը պարտադրաբար դուրս չպիտի գա քաղաքից։

՝՝Մեր հաշվարկով քաղաքում մնացել է սննդամթերքի միայն երկուսից երեք շաբաթվա պաշար։ Իրավիճակն ավելի է ծանրանում պահեստների, բժշկական հաստատությունների, հացի գործարանների ռմբակոծությունների պատճառով՛՛, ասել է դե Միսթուրան։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստիվըն Օ’Բրայընը կոչ է արել, օգնությունն անվտանգ տեղ հասցնելու նպատակով, հաստատել 48-ժամյա զինադադար։

«Ինչպե՞ս եք պատկերացնում մարդկանց ելքն այդ միջանցքներով, երբ շարունակվում են ռմբակոծությունն ու մարտերը», հրապարակային հարց էր հղել նա։ Նա ասել էր նաեւ, թե ՄԱԿ-ը սկզբունքորեն կողմ է մարդասիրական միջանցքների մասին Ռուսաստանի ծրագրին, սակայն հորդորել, որ Ռուսաստանը ներկայացնի ծրագրի իրականացման մանրամասները։

Հիշեցնենք, որ ռուսական ծրագրի համաձայն, բացվելու է նաեւ չորրորդ միջանցքը, որը նախատեսված է զինված ջոկատայինների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031