Լրահոս
Օրվա լրահոսը

Բերանի տհաճ հոտի դեպքում գազարի կոթերի թուրմով օրական մի քանի անգամ ողողեք բերանը

Հուլիս 30,2016 12:30

Էկզեմայի քորը մեղմացնելու լավագույն դարմանը գազարն է

Գազարն այն օգտակար բանջարեղեններից է, որ պարունակում է կարոտիններ, ածխաջրեր, հանքային աղեր, եթերայուղեր, վիտամիններ` C, B1, B2, կարոտին (A-նախավիտամին)։ Բժշկության մեջ օգտագործել են գազարի սերմերը, արմատը եւ տերեւները։

Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են ստամոքսի, լյարդի, փայծաղի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, ջրգողության, գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, աղեփքանքի, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, սննդախանգար խոցերի, աչքի սպիտակափառության, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների հիվանդության բուժման համար:

Գազարի հյութը բարձրացնում է հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը, հանգստացնում նյարդային համակարգը, ուժ հաղորդում ներզատիչ համակարգին (մասնավորապես՝ վերերիկամային գեղձերին), հզորացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը` գրիպի, հայմորիտի, կոկորդի հիվանդությունների, բրոնխիտի դեպքում։

Բերանի տհաճ հոտի դեպքում լավ լվացեք գազարի կոթերը եւ եռացրեք 5 րոպե, քամեք եւ գոլ թուրմով օրական մի քանի անգամ ողողեք բերանը:

Գազարը տապակելիս ավելի լավ կկարմրի, եթե յուղին ավելացնեք մի փոքր շաքարավազ:

Գազարը հեշտ մաքրելու համար վրան եռացրած ջուր լցրեք եւ մաքրեք մաքուր կտորով:

Մաքրած գազարը շատ շուտ է թառամում, իսկ ջրի մեջ պահելու ժամանակ քայքայվում են վիտամինները, հանքային աղերը: Մաքրած գազարը կարելի է պահել մաքուր, խոնավ սրբիչի մեջ փաթաթած, բայց ոչ շատ երկար ժամանակով:

Գազարը եռացրած ջրի մեջ եփել փակ կափարիչով ամանում, որպեսզի վիտամինները պահպանվեն:

Էկզեմայի քորը մեղմացնելու լավագույն դարմանը գազարն է: Գազարի քերուկը տարածել հիվանդ մաշկի վրա եւ փաթաթել մաշկը մաքուր կտորով: Քորը շատ շուտ կդադարի:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

29.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031