Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը ստանում են պատշաճ բժշկական օգնություն». ՀՀ ԱՆ ՔԿՎ

Հուլիս 30,2016 13:36

Ի պատասխան մի խումբ լրագրողների` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ այցելելու նախաձեռնության

Հարգելի լրագրողներ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության համաձայն` «Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ի թիվս այլ սահմանափակումների, սահմանափակվել է նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց` Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի տեսակցության իրավունքը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ: Հավելենք նաև, որ վերոգրյալ իրավական սահմանափակումները, օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, ինչպես նաև` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը, ստանում են պատշաճ բժշկական օգնություն, ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և հիվանդ դատապարտյալների ու կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված ու սահմանված սննդով, նրանց հիվանդասենյակների սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են, ինչի մասին հանրությունը տեղեկացվել է թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և թե քրեակատարողական ծառայության կողմից:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031