Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների հակաիրավական եւ սադրիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ». հայտարարություն

Հուլիս 30,2016 18:31
Karen Heqimyan

Համարելով հայ ազգի բարձրագույն արժեքները մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական բարոյականությունը, ձգտելով
հետեւողականորեն պաշտպանել Մարդու իրավունքները, հետեւողականորեն նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հաստատմանը,
նպաստել Հայաստանի Հանրապետության, որպես հայ ազգի մինչեւ վերջ եւ բնական ինքնադրսեւորման միակ երաշխավորի հզորացմանն ու բարգավաճմանը,

նպաստել եւ աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, նպաստել եւ աջակցել քաղաքացիների ազատ ինքնադրսեւորման եւ ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը, ՀՀ օրենքով եւ միջազգային իրավունքի նորմերով պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ-ն դատապարտում է ՀՀ իշխանությունների հակաիրավական եւ սադրիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում, Հայաստանի Հանրապետությունում լիարժեք իշխանափոխության հասնելու ճանապարհին, համագործակցել նույն նպատակը հետապնդող բոլոր ուժերի հետ՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար՝ Կ. Հեքիմյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031