Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Զիջում չի նշանակում պարտություն. պարտվողներ և հաղթողներ չեն լինելու». ԲՀԿ

Հուլիս 30,2016 23:18

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

Հայրենակիցնե՛ր, այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 29-ին, անընդունելի և խստորեն դատապարտելի է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քանիցս հանդես է եկել հորդորով՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծել բացառապես փոխզիջումների և երկխոսության ճանապարհով:

«Բարգավաճ Հայաստան»-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների և անզեն քաղաքացիների հանդեպ իրավապահների կողմից կիրառված ոչ համարժեք ուժը և կոչ անում անհապաղ պատժել մեղավորներին: Այո՛, մեր երկրում կան բազմաթիվ համակարգային լրջագույն խնդիրներ, որոնք օր առաջ հրատապ լուծում են պահանջում: Սակայն, բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ երկխոսության և փոխզիջումների ճանապարհով:

Մեկ բան հստակ է ՝  զիջում չի նշանակում պարտություն. պարտվողներ և հաղթողներ չեն լինելու. խաղաղ հանգուցալուծում չգտնելու դեպքում պարտվելու ենք բոլորս և առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը: Կրկին կոչ ենք անում կողմերին՝ րոպե առաջ գնալ երկխոսության և պատրաստ լինել զիջումների, ձեռնպահ մնալ բռնության կոչերից և ուժի կիրառումից: Ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն ու փոխզիջումներն են: Այլ ելքեր չկան և չպետք է լինեն: Դիմում ենք բոլոր քաղաքական ուժերին՝ մեկտեղել ջանքերը խաղաղ հանգուցալուծման ելքեր գտնելու համար:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում այսօր դիպուկահարի կրակոցից սպանված Յուրա Տեփանոսյանի ընտանիքին:

ԲՀԿ քաղաքական խորհուրդ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031