Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» ձերբակալված անդամները տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերանորոգված հիվանդասենյակներ

Հուլիս 31,2016 09:43

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն երեկ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին:

Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:

Arman TatoyanՄեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում առկա էական բարելավում. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերանորոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով կահավորված հիվանդասենյակներ:

hivandasenyak-1Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի և անկողնային պարագաներ:

Առանձնազրույցների ընթացքում Ա.Մանուկյանը, Հ.Հովհաննիսյանը և Ա.Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի և վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:

Պաշտպանի դիտարկումներն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ:

ՄԻՊ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031