Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշտում հայտաբերել են Հնաբերդ գյուղի բնակիչ հովիվի դին

Հուլիս 31,2016 11:26

Հուլիսի 30-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1960 թ. ծնված Լ. Վ.-ը առավոտյան գառների հոտը տարել է գյուղին հարակից դաշտ և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21.50-ից մինչև 01.11-ը հրշեջ-փրկարարները Արագած լեռան ստորոտում՝ դեպի Մանթաշ գյուղ տանող հատվածում (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել են 6 փրկարար, 2 ոստիկան և գյուղի 10 բնակիչ:

Որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 7 փրկարար, գյուղի 2 բնակիչ և գյուղապետը:

Ժամը 06.25-ի սահմաններում փրկարարները ձորակի հատվածում հայտնաբերել են Լ. Վ.-ի (1960 թ.) դին:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031