Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Վահան Բադասյանն ընդամենը հայտարարություն է արել»

Հուլիս 31,2016 18:04

Aravot.am-ը  ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին խնդրեց մեկնաբանել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի այն հայտարարությունը, ըստ որի Արցախից իշխանությունները ջոկատներ են կազմել ու ուղարկել Հայաստան աջակցելու ՀՀ իշխանություններին:

Հարցրինք՝  արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ տեղեկատվությունը:

«Որեւէ նման բան գոյությունն չունի: Նրա հայտարարությունից փաստորեն այդպես էլ երեւում է, որ դա լոկ հայտարարություն է, քանի որ ինքն ասում է՝ եթե նման բան չկա, թող հայտարարեն»,-ասաց պարոն Բաբայանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031