Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. «Վահան Բադասյանը կարող է հազար ու մի բան ասել»

Հուլիս 31,2016 18:35

Aravot.am-ը  ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանին խնդրեց մեկնաբանել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի այն հայտարարությունը, ըստ որի` Արցախից իշխանությունները ջոկատներ են կազմել ու ուղարկվել Հայաստան աջակցելու ՀՀ իշխանություններին, ինչպես, նրա ձեւակերպմամբ,  դա արվել է «1998թ.,2003թ.,2008թ. ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու, հանրության արդարացի բողոքները ճնշելու, Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով»:

«Իսկ ես ի՞նչ կապ ունեմ թեմայի հետ, բանակն ի՞նչ կապ ունի էդ թեմայի հետ…Եթե որեւէ մեկնաբանություն անեմ, ասելու են՝ բանակը խառնվում է քաղաքականությանը, իսկ բանակը չի խառնվում: Ես որեւէ նման տեղեկություն չունեմ:  Վահան Բադասյանը կարող է հազար ու մի բան ասել,  ես որեւէ մեկնաբանություն չեմ ուզում անել: Գուցե առաջին ձեռքից հենց Բադասյանից ճշտեք»,-ասաց Սենոր Հասրաթյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Մրդը ճիշտ էլ պատասխանել է… Նույն հաջողությամբ կարող էիք զանգել Ստեփանակերտի ԶԱԳՍ -ի պետին…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031