Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությունը հրաժեշտ է տալիս ոստիկանության զոհված ենթասպա Յուրի Տեփանոսյանին (ֆոտոշարք)

Հուլիս 31,2016 19:26

Նոր Արեշ թաղամասում երեկ, ոստիկանության պնդմամբ՝ ՊՊԾ գնդի կողմից դիպուկահարի արձակած գնդակից զոհված ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի հոգեհանգստի արարողությունն է: Երեք անչափահաս զավակների հոր մահը սգում են հարազատները, բարեկամները, ընկերները, հարեւանները, թաղամասի բնակիչները եւ ոստիկանական համակարգը:

tepanosyan1

Յուրի Տեփանոսյանի հրաժեշտի արարողությունը կազմակերպված է զինվորական արարողակարգով: Տան առջեւ եւ տանը պատվո պահակ է կարգված: Ժամը 17:30-ի սահմաններում զոհված ոստիկանի հարազատներին այցելեցին եւ ցավակցեցին ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Այստեղ են նաեւ Յուրի Տեփանոսյանի ծառայակից ընկերները:

Ոչ Յուրի Տեփանոսյանի հարազատները, ոչ ոստիկանները խոսել չեն ցանկանում լրատվամիջոցների հետ:

tepanosyan2

tepanosyan3

tepanosyan4

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031