Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն երկրորդ օրն է արգելում են Դավիթ Սանասարյանին սնունդ, հագուստ ու գիրք փոխանցել

Հուլիս 31,2016 21:12

2016.թ Երևանում քաղաքական ընդդիմադիր ուժերից մեկի` «Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավեցին Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը` վերջնագիր ներկայացնելով Հանրապետության նախագահին` ազատել իրենց առաջնորդին, ում անօրինականորեն բանտարկել էին մի քանի շաբաթ առաջ և Հայաստանի մյուս քաղբանտարկյալներին, նաև ներկայացնել սեփական հրաժարականը:

Հաջորդ օրը ստեղծվեց «Հակաճգնաժամային խորհուրդ», որի հիմնական նպատակը խաղաղ ցույցեր կազմակերպելն էր` հանդիսանալով որպես միջնորդ երկու կողմերի միջև` խուսափելու բախումներից և արյունահեղությունից: Ամենօրյան խաղաղ ցույցերն ընթանում էին ոստիկանների կողմից հարյուրավոր մարդկանց մասսայական ձերբակալություններով, ծեծերով ու խաղաղ մարդկանց առևանգելով:

Վերոհիշյալ խորհրդի անդամ էր նաև Դավիթ Սանասարյանը, ում հուլիսի 30-ի լուսադեմին առևանգեցին քաղաքացիական հագուստով 4 անձիք: Նրան առևանգել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից՝ անգիտակից և ուշագնաց վիճակում գետնին քարշ տալով:

Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տարել հորը, ով արմունկի ոսկրի վնասվածք էր ստացել ոստիկանների բիրտ ու անմարդկային գործողությունների ընթացքում: Արդեն հիվանդանոցում քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Դավիթ Սանասարյանին, ներկայացել են որպես ոստիկան՝ փորձելով Սանասարյանին բերման ենթարկել: Վերջինս ասել է, որ իր հայրը վնասվածքով հիվանդանոցում է, և ինքը հիմա չի կարող բաժին գնալ, խնդրել է վաղը ծանուցագիր ուղարկել, որից հետո ինքը պատրաստ կլինի ներկայանալ:

Քաղաքացիական հագուստով անձինք, սակայն սկսել են քարշ տալ Սանասարյանին, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա ուշագնաց է եղել, բայց նրան շարունակել են քաշել միջանցքով:

Սանասարյանի ծնողները և բժիշկները կարողացել են պահել նրան, սակայն որպես ոստիկան ներկայացած մարդիկ չեն հեռացել հիվանդանոցից, անգամ այն բանից հետո, երբ բժիշկները, տեսնելով Դավիթի ուշագնաց վիճակը, սկսել են միջամտել, որպեսզի նրան տեղափոխեն վերակենդանացման բաժանմունք:

Զարմանալիորեն, Դավիթին պատգարակով տանելիս` բժիշկների հետ միասին վերակենդանացման բաժին են գնում նաև այդ քաղաքացիական հագուստով մարդիկ: Որոշ ժամանակ անց պարզվում է, որ նրան ոչ թե տարել են վերակենդանացման բաժին, այլ ԱԱԾ (Ազգային Անվտանգության Ծառայություն)` կալանավորելու զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով, որը սուտ է և կեղծ, քանի որ խմբի անդամները միայն խաղաղ ցույցերի և բանակցությունների կոչեր էին հնչեցնում ամբողջ շաբաթվա ընթացքում:

Ըստ հոդվածի Դավիթին առաջադրվում է պատիժ` ազատազրկում, տույժեր, տուգանքներ: Ներկայացված հոդվածը ծիծաղելի է և շինծու, որով փորձում են հասարակական ակտիվ գործչին լիովին իզոլացնել հասարակությունից և չեզոքացնել նրա ակտիվ գործունեությունը:

Արդեն երկրորդ օրն է արգելում են Դավիթին սնունդ, հագուստ ու գիրք փոխանցել: Երեկ նա եղել է դատաբժշկականում, արձանագրվել են մարմնական վնասվածներ և քերծվածքներ, ինչը խոսում է այն մասին, որ Դավիթին ներսում ենթարկում են ֆիզիկական խոշտանգումների ու հալածանքների:

Դավիթն ունի ավելի քան 10-նամյա քաղաքական և հասարակական ակտիվ գործունեության փորձառություն, և երբևէ բռնի գործողությունների կողմնակից չի եղել և նման կոչեր ու հայտարարություններ երբևէ չի հնչեցրել: 2013թ.-ից նա Երևանի Ավագանու անդամ է, 2007.թ.–ից «Ժառանգություն» կուսակցության անդամ է, ներկայումս` որպես կուսակցության Մամլո խոսնակ, 2008-2010թթ, եղել է կուսակցության երիտասարդ թևի նախագահ, հանդիսանում է կուսակցության ներկայացուցիչը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության Քաղաքական Ասամբլեայում, 2007-2012թթ. Ազգային ժողովում` որպես Քաղաքական և իրավական հարցերով խորհրդատու, ակտիվ քաղաքական և հասարակական գործիչ է` 30–ից ավել մարդու իրավունքների, սոցիալական, հանրային և քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպիչ, մի շարք հասարակական կազմակերպությունների հիմնադիր տնօրեն և ծրագրերի կոորդինատոր:

«Դավիթ Սանասարյան» Քաղաքացիական Նախաձեռնությունն այս ձերբակալությունը համարում է խիստ անօրինական և պահանջում է շուտափույթ ազատ արձակել Դավիթին:

«Դավիթ Սանասարյան» Քաղաքացիական Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այս պահին դիմում է տարբեր միջազգային և դիվանագիտական կազմակերպությունների, նաև միջազգային լրատվական միջոցների` Դավիթին ազատ արձակելու պահանջին միանալու և աջակցելու խնդրանքով:

Մենք արդեն ունենք մոտ 200 ստորագրություն, ինչը մեզ տալիս է անհրաժեշտ լեգիտիմությունը սկսելու բողոքի գործընթաց այս անօրինականության դեմ: Նախաձեռնությունը թակելու է բոլոր հնարավոր և անհնար դռները ազատ արձակելու Դավիթ Սանասարյանին:

Նախաձեռնության անդամները խնդրում են բոլոր նրանց, ովքեր համաձայն են Դավիթին ազատ արձակելու պահանջի հետ, ստորագրել այս պահանջ հայտարարությունը` տեղադրված Նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում`

 

«Դավիթ Սանասարյան» Քաղաքացիական Նախաձեռնություն
31-ը հուլիսի, 2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Stella Chalian says:

    Thank you for publishing this. We all have seen the footage where Mr. Sanasaryan was kidnapped from the hospital while unconscious and clearly in need of immediate medical attention. We demand his immediate release and also demand that all false charges against him be dropped. It also seems that the hospital should be investigated for negligence in allowing a man to be taken out of their premises and not providing necessary medical care.

Պատասխանել Stella Chalian

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031