«Պետությունն ընտանիքի պես բան է, այն կարող է կազմվել կամ սիրով կամ անգամ հաշվարկով, բայց ոչ բռնաբարությամբ»

«Պետությունն ընտանիքի պես բան է, այն կարող է կազմվել կամ սիրով կամ անգամ հաշվարկով, բայց ոչ բռնաբարությամբ»

Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով հանրահավաքի մասնակիցներն այս պահին երթով գնում են Հանրապետության հրապարակ:

Մինչ այդ Ազատության հրապարակում ի թիվս այլ ելույթ ունեցողների խոսեց նաեւ Տիգրան Խզմալյանը:

«Եթե տղաները մեզ են վստահում պայքարը, պետք է հասկանանք՝ ինչ անենք: Նոր Հայաստանի ազատագրված տարածքը լինելու է Ազատության հրապարակը, որտեղ մենք կհանդիպենք որոշումներ կայացնելու համար:  Հիմա, որ տղաները հանձնվում են, մենք պետք է հասնենք ամենակարեւորին, մեր երկրում պետք է կատարվի համակարգային փոփոխություն, արտահերթ ընտրություններ՝ մինչեւ տարեվերջ»,-ասաց Տիգրան Խզմալյանը:

A protest action in support of the 'Sasna Tsrer' militants, who sized Patrol-Guard Service Regiment of Erebuni district took place on Freedom Square in Yerevan, Armenia. The militants have occupied the police station for 15 days

A protest action in support of the ‘Sasna Tsrer’ militants, who sized Patrol-Guard Service Regiment of Erebuni district took place on Freedom Square in Yerevan, Armenia. The militants have occupied the police station for 15 days

Նրա խոսքերով. «2013 թվականին սեպտեմբերի 3-ին, երբ Պուտինի շանտաժի միջոցով Հայաստանը դուրս եկավ եվրաասոցացումից եւ մտավ չարաբաստիկ Եվրասիական տնտեսություն, դրա հետ միասին ընդունվեց մի որոշում, որն աննկատ մնաց այդ ժամանակ: Հայաստանին ստիպեցին փոխել քաղաքական համակարգը դեպի խորհրդարանական երկիր: Մենք այդ ժամանակ ուշադրություն չդարձրեցինք, չիմացանք թե դա ինչ է նշանակում: Իսկ դա նշանակում է հետեւյալը. Պուտինը աչքի առաջ ուներ Բելառուսի օրինակը: Փոքրիկ բռնապետ Լուկաշենկոն տարիներ շարունակ կարողանում է խուսանավել եւ պահպանելով իր ինքնիշխանությունը կարողանում էր ժամանակ առ ժամանակ փող կորզել Ռուսաստանից:

Պուտինին, ռուսներին դա դուր չի գալիս: Եվ նրանք որոշեցին այլեւս չկրկնել նման նախադեպ եւ նրան դուր չէր գալիս գործ ունենալ Սերժ Սարգսյանի նման խամաճիկի հետ եւ փոխարինել նրան մի խումբ մկների ժողովով: Սերժ Սարգսյանի դուրս գալուց հետո իշխանությունն անցնելու է Գալուստ Սահակյանին, Հերմինե Նաղդալյանին, Սամվել Ալեքսանյանին, Սուրիկ Խաչատրյանին»:

Տիգրան Խզմալյանի խոսքերով պետությունն ընտանիքի պես բան է, այն կարող է կազմվել կամ սիրով կամ անգամ հաշվարկով, բայց «բռնաբարության միջոցով ընտանիք չի կարող լինել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք