Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ այս արարին: Սպասում ենք մեր ժողովրդի վճռական քայլերին: Ի գործ, ի պայքար…». Վարուժան Ավետիսյանի խոսքը՝ հանձնվելիս

Օգոստոս 01,2016 00:20

Ինչպես տեղեկացրել ենք՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը որոշեց հանձնվել իշխանություններին՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում նոր արյունահեղություն, հայ մարդկանց մահ: Հանձնվեցին ՊՊԾ գնդում մնացած 20 զինյալները, որոնց թվում էր նաեւ Արթուր անունով այն մարդը, ով «Սասնա ծռերին» սեփական մեքենայով, ճեղքելով ոստիկանական պատնեշը, ուտելիք էր հասցրել:

«Սասնա ծռերի» հանձնման ժամանակ այնտեղ էր նաեւ Արցախի հերոս, Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ներկայացնում ենք «Սասնա ծռերի» հանձնման 1in.am-ի տեսանյութը:

Վարուժան Ավետիսյանը եւ մյուս «ծռերը» կոչ արեցին ժողովրդին՝ չթողնել պայքարը, շարունակել պայքարել ինքնիշխան, ազատ եւ անկախ Հայաստանի համար:

«Մի վախեցեք ոչ բանտից, ոչ մահից: Այն ժողովուրդը, որը չի վախենում բանտից եւ մահից՝ անպարտելի է: Չդավաճանեք մեր պայքարին, պայքարեք հանուն ինքնիշխան, ազատ եւ անկախ Հայաստանի»,-ասաց Վարուժանը հանձնվելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դեվ. says:

    Իրոք ուրախ եմ, որ վերջապես հայի արյուն էլ չի թափվի, բայց և տխուր եմ ազգիս կոտրված սրտի ու հոգու համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031