Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանը հանձնվելու որոշում կայացնելիս տեղյակ չի եղել Ժիրայր Սեֆիլյանի վերջին նամակից

Օգոստոս 01,2016 00:39

«Վարուժան Ավետիսյանը, ով վերջում հանձնվեց, խոսեց մեզ հետ, նշեց, որ տեղյակ չի եղել Ժիրայր Սեֆիլյանի վերջին նամակից, եւ հանձնվելու որոշումը կայացրել են խմբի մնացած անդամներով: Նաեւ նկատեց, որ Սեֆիլյանի եւ խմբի ընդհանուր գաղափարական մոտեցումը նույնն է»,-ուղիղ եթերում հայտնեց 1in.am-ի լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 1in.am-ը բացառիկ նկարահանում էր իրականացրել ՊՊԾ գնդի չեզոք գոտում, որտեղ տեղի ունեցավ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների` իշխանություններին հանձնվելը:

Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ըստ նախնական պայմանավորվածության` «Սասնա ծռերի» անդամները չպետք է առհասարակ շփվեին իրենց հետ. «Մեզ տեղեկացրեցին, որ հարցեր չտանք եւ նկարահանում իրականացնենք: Վարուժան Ավետիսյանը նախնական պայմանավորվածությունը խախտեց, նաեւ խմբի որոշ անդամներ` կոչեր հնչեցնելով: Ոչ ոք չխոչընդոտեց նրանց»:

Հանձնման գործընթացին հետեւում էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: «Նա ԱԱԾ սպային ասաց, որ որեւէ վիրավորանք չպետք է թույլ տան տղաների հասցեին, հանձնման գործընթացը պետք է տեղի ունենար ձեռք բերված պայմանավորվածության համաձայն»,-իր հերթին նկատեց 1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031