Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին հուլիսի 17-ից առաջ էր». Դանիել Իոաննիսյան

Օգոստոս 01,2016 08:06

«Հայաստանը երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին հուլիսի 17-ից առաջ էր: Հանրային ընկալումներն են էականորեն փոխվել»,-Խորենացի փողոցում «Ազատության» հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանի` ռազմագերու կարգավիճակը նախընտրելու մասին հայտարարությանը` նա ասել է. «Ըստ էության, դա ենթադրում է, որ իրենք մնալու են պայքարի խորհրդանիշ, քաղաքացիները պայքարելու են: Ակնհայտ է, որ բանտից պայքարել առանձնապես չեն կարող»:

Իոաննիսյանը կարծում է, որ ԱԱԾ-ի կողմից «Սասնա ծռերին» ահաբեկիչներ անվանելը կարող է բերել հանրային դժգոհության նոր ալիքի:

Խոսելով վերջին օրերին ստեղծված իրավիճակի շուրջ Հայ առաքելական եկեղեցու արձագանքի մասին` Դանիել Իոաննիսյանը համոզմունք հայտնեց, որ եկեղեցին կտրված է իրականությունից, իսկ վերջինիս հայտարարության մեջ անդրադարձ չկա «ոստիկանության կողմից համատարած տեռորին». «Եկեղեցին կոչ չարեց իշխանությունների հասցեին, այսինքն` իշխանությունների խոսափողն էր, տակը ստորագրած` Հայ առաքելական սուրբ եկեղեցի»:

Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին, Իոաննիսյանի խոսքով` չի բացառվում, որ եթե այս անգամ էլ իրավիճակը թեժանար, ոստիկանության կողմից հրազեն կիրառվեր ցուցարարների դեմ. «Լուրջ փոփոխություններ ոստիկանությունում չկան: Ոստիկանությունը մի օրում խաչ քաշեց բարեփոխումների վրա, երբ սկսեցին մարդկանց առեւանգել, ծեծել: Մարտի 1-ին անգամ ոստիկանության զորքերի զորամասեր մարդկանց չէին տանում: Ոստիկանությունը ցույց տվեց, որ բարեփոխումները ձեւական են` դրամաշնորհներ ստանալու համար»:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. դիտորդ says:

    Կլինի, էն էլ ոնց կլինի..Հայասատնը հիմա էլ ա ընենց, ոնց մինչեւ հուլիսի 17-ը, ու հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 31-ն էլ ա էղել ընենց, ոնց մինչեւ հուլիսի 17-ը….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031