Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին (Տեսանյութ)

Օգոստոս 01,2016 21:47

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը: Հիշեցնենք, Խորենացի փողոցում ընթացող հանրահավաքերից մեկի ժամանակ նա ասել էր, որ նրա ազգականը եւս «Սասնա Ծռեր» խմբի անդամ է: Անի Նավասարդյանն ասաց, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Մենք ենք Սասնա ծռերը» խումբ է գործում ու խնդրեց, որպեսզի մարդիկ այդ խմբում գործնական առաջարկություններով հանդես գան:

Քանի որ հանրահավաքն ընթանում է ելույթների բաց տարբերակով, հանրահավաքի  մասնակիցներից շատերն են ելույթ ունենում: Մինչ այժմ մի քանի պահանջներ են հնչել ելույթ ունեցողների կողմից`դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Պավել եւ Արամ Մանուկյանններին տեղափոխել «Էրեբունի» ԲԿ, ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին ազատ արձակել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031