Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ ուժերի լոբբինգը երեւում էր». «Կոռնիձորի» Արո

Օգոստոս 01,2016 22:05

«Սասնա ծռերն» ապացուցեցին, որ իրենք ահաբեկիչ չեն»,- զինյալ խմբի գործողությունները դիտարկելով՝ ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը,- «Կրախի առաջ ենք կանգնել ու չգիտենք՝ քաղաքական ինչ կապիտալ են ձեռք բերում այս իրավիճակից ՀՀ անկման տանելու համար աշխատող ուժերը՝  մեծ ուժերի մասին է խոսքը, որոնց լոբբինգը երեւում է, որ ամեն ինչ անում են՝ ՀՀ-ն մեջքը չշտկի: Ավտորիտար, տոտալիտար ռեժիմի վերահաստատում են ուզում դնել՝ ընդհուպ լրագրողներին սամասուդ անելու եղանակով»:

Մեր հարցին, այսինքն ձեր նշած մեծ ուժերը օգտագործե՞լ են «Սասնա ծռերին», ազատամարտիկը պատասխանեց. «Չեմ կարող ասել, քանի որ տեղեկատվությանը լիարժեք չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել՝ տղաների հայրենասիրության վրա կասկած չկա, նրանք կանգնած են հողի ու պետականաշինության հիմքում, նրանց հայրենասիրությունը կասկածի տակ դնել չի կարելի, նրանց գործողությունը մղված էր ընդդեմ հանցավոր ռեժիմի, ժողովրդի ազատ ապրելու ու օրենքի գերակայության համար: Մարդիկ դարձան մատաղացու, գնացին  իրենց մատաղի կարգավիճակում պահելու եղանակով, դա երեւաց իրենց գործողություններւմ, որ կրակ չբացեցին հայ զինվորի կամ իրենց խփող հայ դիպուկահարի վրա»:

Արայիկ Խուդավերդյանը պնդում է՝ իրավապահներին հանձնվելիս զինյալները չխեղճացան. «Նրանք իրենց հայտարարությունն արեցին, որ իրենց աջ ձեռքով ձախ ձեռքը չեն փրթի եւ մեր արյունը չենք թափի՝ նկատի ունենալով հայ զինվորի, հայ ոստիկանի եւ իրենց վրա հարձակվող հատուկ ջոկատայինների, ասացին՝ թող մեր վրա գան աշխարհի բոլոր հատուկ ջոկատայինները, ու մենք ցույց կտանք՝ որն է հայոց բերքը: Ես պարզ հասկանում եմ, որ լիարժեք գիտակցաբար նրանք չգնացին կոտորելու կամ կոտորվելու այդ ուժերի հետ, որոնք որ հարձակվում էին իրենց վրա»:

Պարոն Խուդավերդյանը «Սասնա ծռերի» գործողություններին չցանկացավ գնահատական տալ, ասաց. «Չեմ կարող  ասել, որովհետեւ չգիտեմ՝ ընդհանուր գործունեությունն ինչպիսին պետք է լիներ եւ որտեղ պետք է հանգուցալուծվեր՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ գերուժերի ներթափանցումը խաղի մեջ եւ իրենց շեղակի գործունեություն ծավալելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արա Խուդավերդյանի ՖԲ էջից:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031