Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրս այն մարդկանցից չէ, որ պատահական միտինգի գնալուց կհայտնվեր ՊՊԾ գնդում». Զարուհի Հակոբյան (Տեսանյութ)

Օգոստոս 02,2016 22:13

Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց այսօր իրենց հարազատների ճակատագրով մտահոգված հավաքվել էին նաեւ «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամների հարազատները:

IMG_5533[1]

Հիշեցնենք, որ այսօր դատարանում քննվում է նրանց խափանման միջոցի վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը:   

«Սասնա ծռեր» խմբի անդամ՝ հայտնի ազատամարտիկ Դեդի՝ Մարտիրոս Հակոբյանի դուստրը՝ Զարուհի Հակոբյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ հայրն ընտանիքի անդամներին իր մտադրությունների մասին ոչինչ չէր ասել, իրենք տեղյակ չէին. «Չեմ կարծում, որ որեւէ մեկն իր ընտանիքի անդամների հետ կքննարկեր: Գիտեք, այս երկրում ահաբեկիչներ կան, բայց հաստատ այդ մարդկանց շարքում չեն»:

Մեր հարցին՝ ինչու ձեզ չէր պատմել իր մտադրությունների մասին, որովհետեւ չէ՞իք խրախուսի իրեն, Զարուհին շարունակեց. «Աշխատանքային տարրական հարցեր տանը չենք քննարկում»:

Թե ինչ կապ է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» հետ Մարտիրոս Հակոբյանը՝ ազատամարտիկի դուստրը չցանկացավ պատասխանել. «Միայն մի բան կարող եմ ասել՝ հույս ունեմ, որ այս երկրի իսկական ահաբեկիչները հանգիստ կթողնեն այս ժողովրդին»:

Զարուհուց նաեւ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իր հայրն էլ «պատահաբար» հայտնված լիներ ՊՊԾ գնդում՝ հաշվի առնելով, որ զինյալ խմբի որոշ անդամներ պնդում էին, որ իրենց չեն ասել, թե ՊՊԾ գունդը գրավելու են գնում: Մեր հարցին ի պատասխան նա ասաց. «Հայրս այն մարդկանցից է, որ պատրաստ է իր ցանկացած քայլի համար պատասխան տալ, եթե էդպես է հարմար գտել, ուրեմն… հայրս այն մարդկանցից չէ, որ «պատահական միտինգի գնալուց» կհայտնվեր ՊՊԾ գնդում»:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031