Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ Խանդոյանը պետությունից փախչելու որեւէ տեղ չունի». Արա Ղարագյոզյան (տեսանյութ)

Օգոստոս 02,2016 23:13

«Ամեն ինչ անելու ենք, որ այսօր նիստը տեղի չունենա, մեզ հնարավորություն տան ներկայացնել մեր առարկությունները»,- Aravot.am-ին ասաց Արայիկ եւ Արարարատ Խանդոյանների պաշտպան՝ փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին արդեն մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

Իսկ նրա եղբոր՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցի վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության քննարկումն այսօր էր:

Ըստ փաստաբանի, քննիչը դատարանում որպես խափանման միջոց կալանքի հիմնավորումը կներկայացնի, թե Խանդոյանը ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, պետք է կալանավորվի, հակառակ դեպքում կարող է փախուստի դիմել. «Մենք էլ կարող ենք բազմաթիվ հիմքեր ներկայացնել, որ Արարատ Խանդոյանը մասնակցել է ղարաբաղյան ազատամարտին, ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից ներկա է գտնվել, նա պետությունից փախչելու որեւէ տեղ չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031