Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին մանրամասներ է պատմում ՀԱԿ առաջնորդի տան դիմաց իր ցույցից

Օգոստոս 03,2016 11:22

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է պատմել  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց երեկ իր բողոքի ցույցի մասին.

«Տեր-Պետրոսյանի տան դիմաց չհասած նրա թիկնապահներից մեկը վրդովված ասաց.

– Չեղավ Գասպարի, էս ինչքա՞ն պիտի գաս էստեղ.

– Էնքան, որ որ ոստիկանություն կանչեք ու բերման ենթարկեք…
Եղա՞վ.

Պիկետը սովորականի պես եղավ ժամը 19-ից 20-ը…

Վայ թե ՀԱԿ ոչ մի պատգամավորի չի մտահոգում, որ քաղաքացին իր առաջնորդի տան դիմաց պիկետ է անում, դե ամառային հանգիստն ավելի կարևոր է»:

Արխիվային լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031